«Հովտաշուշան» վեպի այրող հմայքը….

11.03.2020 15:21
1783

«Հովտաշուշան» վեպի այրող հմայքը….

Ծնունդով մեղրեցի գրող Ներսես Խառատյանը ճանաչված անուն է արդի հայ  արձակում: Վաստակաշատ գրողը տարեկան մի քանի գիրք է հրամցնում հայ ընթերցողին: Նրա պատմվածքներն ու նովելները թարգմանվել են մի քանի լեզուներով, իսկ վեպերն արժանացել են գրական հեղինակավոր մրցանակների:

Ն. Խառատյանն այն եզակի գրողներից է, որ ստեղծագործում եւ հեղինակում է մեծ ու փոքր կտավի գործեր բացառապես ժամանակակից կյանքից, առօրյա ու ամենօրյա թեմատիկայով: Գրողն առավել  դյուրին ու համընդհանուր ճանաչման հասնելու համար կարող էր ընտրել պատմական թեմատիկան, կարող էր վեպեր գրել հայոց պատմության հերոսական ու ողբերգական թեմաներով, մանավանդ որ վարպետորեն տիրապետում է մեծ կտավի գործեր ստեղծելու «տեխնիկային»: Սակայն Ներսես Խառատյան գրողը գիտակցաբար չի գնացել դյուրին ուղիով, այլ իր գրականության նյութն ընտրել է ժամանակակից կյանքից:

Գրողի նոր գիրքը, ամենավերջինը՝ օրերս լույս տեսած, կոչվում է «Հովտաշուշան»: Այն ոճական առումով մի նոր, առանձնակի թարմությամբ շնչող գործ է, որը տարբերվում է նախորդ տարիներին հեղինակի հրատարակած մյուս ստեղծագործություններից:

Ներսես Խառատյանի այս նոր գիրքը վերստին աչքի է ընկնում հոգեբանական խորությամբ եւ դրամատիզմով, ինչպես եւ նախորդ գործերը: Վեպի նյութը վերցված է ժամանակակից կյանքից, հերոսներն իրական մարդիկ են, գործողությունների թատերաբեմը մեր երկիրն է՝ Հայաստանը եւ հատկապես գրողի ծննդավայրը՝ չքնաղ ու արեւաշատ Մեղրին: Վեպում արտացոլված են տարբեր հոգեբանական վիճակներ, սակայն շատ  համոզիչ, շատ բնական, կարծես «հորինովի» ոչինչ չկա:

Ներսես Խառատյանը կյանքի իրական, պարզ եւ վճիտ ճշմարտություններն է գեղարվեստագրում, բայց այնպիսի գեղեցիկ, սահուն ու հյութեղ լեզվով ու ոճով, որ ցանկանում ես մի շնչով, մի հպումով ծայրեծայր ողջ գիրքը կարդալ:

Արձակագիր, մարդկային հոգու նրբին թարգման Ներսես  Խառատյանը թեեւ գրում է առօրյա-ամենօրյա կյանքի մասին, սակայն նրա ասելիքն առօրեական ու սովորական չէ բնավ:

Մարդկային առողջ փոխհարաբերությունները կառուցելու, հոգեկան ու բարոյական ճշմարտացի սկզբունքները որդեգրելու, կյանքում արդարացի ռիթմ ու կենսաձեւ հաստատելու շուրջն է գրողն օգտակար ու հույժ արդիական երկխոսություն սկսում ընթերցող հասարակայնության հետ:

Վեպը ստեղծված է բացառիկ  հետաքրքիր պատմության հենքի վրա: Վեպի հերոսներին շաղկապողն ու սյուժեն մշտապես հարստացնողն ու լրացնողը նորին մեծություն Սերն է: Կյանքի սովորական ռիթմը սիրո ելեւէջումների ներքո փոխում  է իր միակերպ ընթացքը, դառնում անկախատեսելի ու անվերծանելի: Կյանքի ձանձրալի թվացող իրականության  հեքիաթն ամբողջովին ու աննկատ փոխակերպվում է սիրո հավերժական հեքիաթի: Սիրո ավյունով լցված հերոսներն ամեն օր ու ամեն ժամ նորոգում են կյանքի ընթացքն ու իմաստը: Վեպի ամեն մի էջն ընթերցողին տոգորում է անհագ հետաքրքրությամբ: Նոր փակագծեր են բացվում, նոր պատմություններն են հունցվում, սիրո խորունկ ելեւէջներով կյանքի  ճշմարտությունն է հորդում: Եվ այդ ամենի առանցքում շուշանի կամ Հովտաշուշանի լեգենդի հետ կապված միֆական պատմությունն է. «Պատմում են, օրինակ, թե իբր երիտասարդ ռազմիկը մարտի մեկնելուց առաջ սիրած աղջկան  մարգարտյա մի վզնոց է նվիրում… Որոշ ժամանակ անց, երբ աղջիկն իմանում է, որ սիրած տղան մարտում զոհվել է, ընկնում է խոտածածկ մարգարտագետնին ու սկսում աղեկտուր լաց լինել… Վշտից իրեն այնպես կորցրած է լինում, որ չի էլ նկատում, թե ինչպես է սիրելիի տված վզնոցն այդ ընթացքում կտրվում ու ցիրուցան լինում խոտերի մեջ: Աղջկա սրտակեղեք հեկեկոցներից ազդված ու տեսնելով նաեւ գետնին շաղ եկած փայլփլուն մարգարիտները, Աստված, խղճալով նրան, սիրած տղայից մնացած այդ` գին չունեցող քարերը, որպես հիշատակ, դարձնում է ճերմակ, հրաշք ծաղիկներ, որոնց գլխիկները հավիտյանս խոնարհ ու մշտապես լուռ ու մունջ՝ տխուր հակված են դեպի վար…»:

Ահա այսպիսի հուզիչ պատմություն է ընկած սույն վեպի առանցքում, վեպ, որը կարդացվում է մեկ շնչով, որը բացի գեղարվեստական անուրանալի գրավչությունից եւ հմայքից, ընթերցողի միտքն ու հոգին սնում է նաեւ հոգեկան, իմացական ու բարոյական անժխտելի կենսահյութով:

Այն կարծես թե ժամանակակից կյանքի, ժամանակակից անհատի խոհերի, ապրումների, հոգեւոր լիցքերի եւ խորհուրդների յուրօրինակ հանրագիտարան լինի:

 

 

                                                                                                   Արմեն Կարապետյան

                                                             Պատմաբան, գրող-հրապարակախոս, բանաստեղծ

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38