Հրահատ Կարապետյան․ ընկերներին մենակ չթողեց

29.04.2021 13:59
5764

Հրահատ Փայլակի Կարապետյան․ ծնվել 1983 թ․ դեկտեմբերի 2-ին Սիսիան քաղաքում: Տեղի թիվ 2 դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԴՕՕՍԱՖ-ում։ Այնուհետև 2001 թ․ զորակոչվել է հայոց բանակ՝ ծառայել Էջմիածնում:

Զորացրվելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Շաքիի քարի արտադրամասում։ Սոցիալական խնդիրների պատճառով մեկնել՝ ՌԴ , 2 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք: Նա գտնում էր, որ հայրենիքն ուրիշ է, միևնույնն է օտար հողում մնում ես օտար, քո հայրենիքն է քեզ ուժ տվողը: Ամուսնացել է  Հասմիկ Կարապետյանի հետ և ունեցել 3 զավակ։

Հասմիկի ու Հրահատի ընտանիքը հարեւաններն օրինակելի են բնորոշում, «Ափսոս, Հրոն լավ տղա էր, երեխաների համար շատ ենք տխրում՝ հորը շատ էին սիրում, կինն էլ էր նրան շատ նվիրված, դաժան է պատերազմը, շատ-շատ տներ քանդեց, երանի խաղաղությունը հարատեւ լինի․․․»։

2013 թ․ պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում։

Ծառայության ընթացքում հազար ու մի դժվարություն է տեսել, բայց երբեք չի բողոքել ծառայությունից, համարում էր, որ դժվարությունը տղամարդու համար է, միայն ընտանիքի անդամների համար էր անհանգստանում, հորդորում չանհանգստանալ։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Սիսիանի զորամասի ծառայողները խումբ-խումբ մեկնում էին Արցախ՝ Սյունիքի դարպասն ու իրենց տունը պաշտպանելու։ Հոկտեմբերի 10-ին Արցախ մեկնող  մեքենաներից մեկում էր Հրահատը։ Ընկերները պատմելով՝ հրամանատարը դիրքում Հրոյին ասել է, որ կարող է Արցախ չգալ, քանի որ երեք երեխա ունի, բայց նա հակադարձել է․ «Ձեզ մենակ չեմ կարող թողնել․․․»։

 Մեքենան, որում դիպուկահար Հրահատն էր առաջնագիծ չի հասնում՝ Կարմիր Շուկայի մոտակայքում թշնամու անօդաչուի հարվածից մեքենան պայթում է՝ զոհվում է Հրահատը՝ կնոջն ու երեք երեխաներին թողնելով իրեն հավերժ կարոտելու ցավն ու հերոսացած հայի ընտանիք լինելու հպարտությունը։

Հասմիկ Կարապետյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40