Հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն․ Վարդան Սարգսյան

26.07.2023 22:10
829

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Սարգսյանը հայտնեց` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ. «Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի կազմակերպվի հումանիտար  բեռների տեղափոխումը  Լեռնային Ղարաբաղ, այս պահին դեռ  չունենք հստակ արձագանք. սպասում ենք պատասխանի: Լրացուցիչ զարգացումների դեպքում արդեն հավելյալ կտեղեկացնենք»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը «Արմենպրես»-ի հետ  զրույցում  նշեց, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի օգնությամբ կարևորվել և որոշվել է առաջին անհրաժեշտության պարենային մթերք և դեղորայք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ՝ հաշվի առնելով այն հումանիտար ճգնաժամը, որը ստեղծվել է։

«Մասնավորապես, գիտենք, որ դեկտեմբերի 12-ից արգելափակված է Լաչինի միջանցքը և առօրյա պարենային և սպառման ապրանքների հոսքը կասեցված է։ Ճիշտ է, մինչև այս տարվա 2023 թվականի հունիսի 15-ը որոշակի փոքրիկ խմբաքանակներ հասնում էին Լեռնային Ղարաբաղ, բայց հունիսի 15-ից հետո հոսքն ամբողջությամբ դադարել էր»,- նշեց նա։

Աննա Ժամկոչյանը հավելեց, որ ՀՀ կառավարությունը խիստ կարևորվում է առաջին անհրաժեշտության պարենային մթերքների վայրկյան առաջ Լեռնային Ղարաբաղ հասնելը։

ՀՀ  առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ընդգծեց, որ  ԼՂ տեղափոխվող հումանիտար բեռների կազմում կա մեծ ծավալի դեղորայք , սակայն այն որոշակի չափով է աջակցելու ԼՂ առողջապահական համակարգի ներկա վիճակին:

«ԼՂ առողջապահական համակարգում ունենք խիստ ծանրաբեռնված, նույնիսկ աղետալի վիճակ, սպառման եզրին են գրեթե բոլոր տեսակի դեղամիջոցները, ունենք մեծ թվով ծանր հիվանդներ, որոնք երևանյան կլինիկաներ տեղափոխման կարիք ունեն։ Վերջին շրջանում հիվանդների տեղափոխումը ևս դադարեցված էր, վերջին երկու օրերին եղել է, բայց դա խիստ ուշացած էին»,- նշեց նա

Նազարյանի խոսքով` դեղորայքի ծավալը կազմում է մոտ 9 տոննա, կա նաև մասնավոր առողջապահական կազմակերպության կողմից որպես նվիրաբերություն փոխանցվող մեկ տոննա դեղորայք, որի մեջ ներառված է շուրջ 200 անվանում։

Ըստ նրա՝ այս ամենը ոչ թե լուծելու է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այլ որոշակի թոթափելու է բեռը, քանի որ այն ծավալը և ռեսուրսը, ինչը անհրաժեշտ է լինում Լեռնային Ղարաբաղի առողջապահական համակարգի համար, շատ ավելի մեծ ծավալ է կազմում, քան որ այսօր հնարավոր է ուղարկել։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24