Հյուսիս–հարավի կառուցումը սկսվել է ամենահեշտ հատվածներից. Արշակյանը չի հասկանում` ինչու

14.11.2018 11:48
1147

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փորձում են հասկանալ, թե ինչու են հատկապես «Հյուրիս–հարավ» ճանապարհի ամենադյուրին հատվածների վրա հսկայական գումարներ ծախսվել։

Հյուսիս–հարավ ավտոճանապարհի շինարարությունը սկսվել է ամենադյուրին հատվածներից` Արտաշատից, Արարատից, ոչ թե լեռնային հատվածներից։ այսօր` նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում ներկայացնելով 2019թ–ի բյուջեի նախագծի ոլորտային հատվածը` այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով` նախարարույունում այսօր էլ փորձում են հասկանալ, թե ինչու են հատկապես հենց այդ ամենադյուրին հատվածների վրա հսկայական գումարներ ծախսվել, շատ դեպքերում` անարդյունք։

«Այդ պատճառով մենք հիմա ունենք հստակ դիրքորոշում, որ Սիսիան– Քաջարան հատվածում տեղաբաշխենք հետագա ներդրումային պլաններն այնպես, որ այդ հատվածներում միայն մեկ թունելի ու երկու կամրջի շինարարությամբ կարողանանք շուրջ 50 կմ–ով կրճատել Սիսիան–Քաջարան ավտոճանապարհը»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հաջորդ տարի, նրա խոսքով, կիրականացվի նաև Վանաձոր–Ալավերդի– Վրաստանի սահման ճանապարհահատվածի շինարարությունը։

Արշակյանը նշեց նաև, որ այս տարի 25 համայնքների հետ կապվող ճանապարհներ են նորոգվել, որով այդ գյուղերն ու քաղաքները հնարավորություն են ստացել բարձրակարգ ճանապարհներով կապվելու միջպետական ու միջհամայնքային ավտոճանապարհներին։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` հաջորդ տարի նախատեսվում է նման հնարավորություն տալ ևս 35 համայնքի։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ 550 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի և Վրաստանի հետ:

Հայաստանը դեռևս 2009 թվականին վարկային համաձայնագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ։ Համաձայնագրով նախատեսվում էր մայրուղու շինարարությունն ավարտել 2016 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսեցին բանկի հետ պայմանագիրը կնքելուց միան երեք տարի անց։

armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34