Ի վիճակի՞ ենք արդյոք դասեր քաղելու պատմությունից

17.03.2021 10:48
1802

Հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին, Մոսկվայում կնքվեց համաշխարհային պատմության մեջ նմանօրինակը չունեցող մի պայմանագիր, որով Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների հաշվին կառուցեցին իրենց «բարեկամությունն ու եղբայրությունը»: Արդյունքում՝ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը նվիրվեցին Թուրքիային, իսկ Նախիջևանը՝ Ադրբեջանին: Միջազգային իրավունքի հետ ոչ մի աղերս չունեցող պայմանագիրն իր հետևանքներով եղել եւ մնում է սպառնալիք  տարածաշրջանում՝ անկայունության ու խաղաղ գոյակցության համար:

Եթե հավատանք միջազգային իրավունքին, ապա պայմանագիրը միջազգային հանցագործության դրսևորում է: Նախ՝ կնքվել է այդ ժամանակ միջազգայնորեն չճանաչված երկու պետության միջև: Երկրորդ՝ պայմանագրի առարկա հանդիսացող տարածքները չէին պատկանում պայմանագրի կողմերից ոչ մեկին: Փաստորեն՝ առանց Հայաստանի մասնակցության բաժանեցին նրա տարածքները: Հիմա էլ Թուրքիայի պառլամենտում քաղաքակրթության հետ ոչ մի աղերս չունեցող այդ պայմանագրի հարյուրամյակն են նշում, որտեղ ելութ կունենա նաև Ռուսաստանի ներկայացուցիչը: Դե եկ ու հավատա միջազգային իրավունքին:

Ուժն է ծնում իրավունք... Որքան էլ կոծկեն, շղարշեն, միևնույնն է՝ այդ սկզբունքի մեջ է խտանում միջազգային իրավունքի փիլիսոփայությունը:

Նույնը կրկնվեց ու կրկնվում է հարյուր տարի հետո: Գերտերությունների շահն ու հետաքրքրությունը բացարձակ գերակա է  միջազգային իրավունքի յուրաքանչյուր սկզբունքի նկատմամբ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի քանի օր առաջ ամերիկյան համալսարաններից մեկում տեղի ունեցած միջոցառմանը շեշտեց, թե Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում: Պատկերացնու՞մ եք: Արցախի դեմ ահաբեկչական խմբավորումներ կիրառող Թուրքիան որակվում է որպես ահաբեկչության դեմ պայքարում զգալի առաջընթաց արձանագրած երկիր: Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա...

Որևէ մեկը դատապարտե՞ց Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվեց խաղաղ բնակչության նկատմամբ բազմաթիվ հանցագործություններով: Ավելին՝ Ալիևը հայտարարում է, թե գործընկեր երկրներին հրավիրում է օգտվել Ադրբեջանի պատմական տարածք հանդիսացող Զանգեզուրի միջանքից, իսկ եթե Հայաստանը հրաժարվի միջանցքի տրամադրումից, մենք նրան կստիպենք:

Թվում է, թե զառանցանք է: Բայց սա նրանց մեջ  համոզմունք է, հեռուն գնացող նպատակ...

1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը հենց այս ամենի նախերգանքն էր: Այն ժամանակ պանթյուրքիզմի մոլագարությանը որոշակի դադար տվեցին և սպասեցին պատմական նպաստավոր պահի...

Սթափվել է պետք: Հապաղումը նշանակում է կորցնել մեր հայրենիքի վերջին կտորը: Միավորվել է պետք...

 

Գրիշա Հարությունյան

Գորիսի պետական համալսարանի դասախոս

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34