Իբր ցրտահարությունը քիչ էր, հիմա էլ` լվիճը

03.06.2020 10:56
1132

Արդեն որերորդ տարին ապրիլյան ցրտահարությունն անդառնալի վնաս է հասցնում աշնանացանին, վաղաժամ ծաղկած ծառերին, մանավանդ կորիզավոր պտուղների։ Այս ապրիլին եւս ցրտեր եղան, ջերմաստիճանն իջավ զրոյից ցածր։ Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանից, այս ապրիլյան ցրտահարությունից աշնանացանը, բարեբախտաբար, քիչ է տուժել, ավելի ստույգ՝ 10-15 տոկոսով։ Թե՛ հարավային, թե՛ բարձրադիր գոտիներում ավարտվել են աշնանացանի սնուցման աշխատանքները։ Մարզում կատարվել է 7-7,5 հազար,ազատագրված տարածքներում` 14-14,5 հազար հեկտար աշնանացան, ընթացքի մեջ է գարնանացանը։

Ընդհանուր առմամբ մարզ է ներկրվել 1135 տոննա ազոտական պարարտանյութ, որից 450 տոննան՝ Իրանից։ Մյուս մասը վրացական արտադրության է։ Գյուղվարչության պետի՝ մեր նախորդ զրույցի ընթացքում («Սյունյաց երկիր», 26 մարտի, 2020թ․) նա նշել էր, որ, մասնավորապես, խնդիրներ են առաջացել վրացական արտադրության ազոտական պարարտանյութի ներկրման հետ, կապված հաղորդակցության ուղիների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը փոխանցեց, որ մայիսի 3-ից սկսած վրացական արտադրության պարարտանյութը ներկրվել է հանրապետություն, այն տնտեսություններն ու անհատ անձինք, ովքեր նախապես վճարել էին պարարտանյութի դիմաց, ստացել են իրենց չափաբաժինը։ Այժմ համայնքներում պարարտանյութի ազատ վաճառք է, պարկը` 8-9 հազար դրամի սահմաններում։

Աշնանացանի ցրտահարության հետ կապված, եթե այս գյուղատնտեսական տարում առանձնապես խնդիր չառաջացավ, ապա մի այլ հարց է ծագել` լվիճներն են ակտիվացել, ինչը բավականին վնաս է հասցրել աշնանացան մշակաբույսերին։ Գ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ Գորիսի տարածաշրջանում ավարտվել են լվիճի եւ այլ գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարին միտված միջոցառումները, այժմ նույնն իրականացվում է Սիսիանի տարածաշրջանում։

Սկսվել է նաեւ անասունների տեղափոխումը դեպի բարձրադիր արոտավայրեր (յայլաղներ)։ Գ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ երկրորդ տարին է, ինչ կառավարության առջեւ հարց են բարձրացրել անասունների` դեպի հեռագնա արոտավայրեր տեղափոխելու հետ կապված։ Սարերով դեպի յայլաղ գնացող ճանապարհներ են նախատեսել, որի վերաբերյալ պաշտոնական գրություններն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Տեղ եւ Գորիս համայնքների համար նախատեսված անցակետերի նախագծերի եւ նախահաշիվների ուղղությամբ աշխատանքները տարվել են, ընդ որում` անցակետեր են նախատեսված նաեւ, մեկը՝ Կապանի, երկուսը՝ Սիսիանի տարածաշրջանում, որտեղ գրանցվում եւ փաստաշրջանառվում է անասունների շարժը ամբողջությամբ, վերահսկվում է անասունների շարժն, ընդ որում` ճանապարհին 10-12 կմ անցնելուց հետո կանգառներ են ստեղծվում՝ գիշերակացի համար։

Գյուղվարչության պետից հետաքրքրվեցինք, թե մարզում ինչքան վարելահող չի մշակվում։ «Չմշակվելը մի քիչ պայմանական է, հակադարձեց նա, մարդ կա, երկու- երեք տարին մեկ է մշակում հողը, ինչի դեպքում չի կարելի ասել չմշակվող հող։ Խնդիր կա Գորայքի բարձրադիր գոտում, որտեղ վարելահողերն օգտագործվում են որպես խոտհարք։ Եթե այդ վարելահողերը կարողանանք դնել կորնգանի, առվույտի, վարսակի մշակության տակ, Սիսիանի տարածաշրջանի անասնակերի խնդիրը  լիարժեք կլուծենք, կերարտադրության արդյունավետությունը կբարձրացնենք»։

Գյուղատնտեսության ոլորտը միշտ էլ հիմնախնդիրներ ունենում է, բայց, այնուամենայնիվ, ո՞րն է բնագավառի ամենանեղ օղակը, որ ամենաշատն է խանգարում առաջընթացին։

«Ոլորտում առկա պասսիվությունը պայմանավորված է, - բացատրում է զրուցակիցս, - գյուղմթերքների ինքնարժեքի ցածր լինելով, որ  թեւաթափ է անում գյուղմթերք արտադրողին։ Դե, իսկ գյուղատնտեսական մթերքների իրացումը տարիներով չլուծվող խնդիր է։ Գյուղմթերքի վաճառքի գինն ինքնարժեքից պիտի 30 տոկոսով բարձր լինի, որ հողի մշակը, անասնապահը կարողանան եւ իր ապրուստի հոգսը հոգա, եւ անասնապահական մթերքների վերարտադրությունը կազմակերպի»։

«Կորոնավիրուսը չէր կարող շրջանցել գյուղատնտեսության ոլորտը, որի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում կառավարությունը զրոյացրել  է պետական ծրագրերով տրվող վարկերը, անտոկոս վարկերից օգտվել են մինչեւ մեկ միլիոն դրամ վերցրած վարկառուները, երկրորդ փուլով ծրագրից կօգտվեն խոշոր ֆերմերները, մասնավորապես յոթ հոգի հայտ են ներկայացրել ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, եւս երեքը՝ «Խելացի գոմերի» հետ կապված»,- զրույցի ավարտին «Սյունյաց երկրին» փոխանցեց Գագիկ Խաչատրյանը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40