Ինչի՞ համար Վազգեն Մանուկյանին պահեց Նիկոլ Փաշինյանը

06.09.2018 21:22
1145

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով նշանակվում են Հանրային խորհրդի անդամներ: Ըստ այդմ՝ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրանտ Աբրահամյանը:

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կատարել է օրենքի պահանջը, և այս առումով այսօրվա կառավարությունը պատասխանատվություն չի կրում։ «Հանրային խորհրդի մասին» օրենքն ընդունվեց Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում, սակայն նույնիսկ օրենսդրական կարգավորումը բովանդակություն չհաղորդեց այս մարմնին, որը հանրային գիտակցության մեջ նույնանում է «քաղաքական թոշակառուների ակումբի» հետ։ Սա՝ լավագույն դեպքում, Հանրային խորհուրդը Սերժ Սարգսյանն իրականում ստեղծել էր միանգամայն այլ նպատակներով։

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Հանրային խորհրդի ստեղծումը 2008-ի նախագահական կեղծված ընտրությունների ու Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետևանք է։ Սերժ Սարգսյանը այդ իմիտացիոն քայլով փորձում էր քողարկել իշխանության լեգալ մարմինների, նաև իր լեգիտիմության դեֆիցիտը ու նաև հասարակության հետ երկխոսության պատրանք ստեղծել։ Անցած տասը տարիները ցույց տվեցին, որ Հանրային խորհուրդն այդ առաքելությունը կատարել չի կարող, չենք հիշում որևէ նշանակալի իրադարձություն, որի հետ կապված երկրի նախագահը, կառավարությունը կամ խորհրդարանը հաշվի նստած լինեն Հանրային խորհրդի առաջարկությունների, դիտողությունների հետ։

Մյուս կողմից՝ Հանրային խորհրդի ստեղծումը նաև իշխանության ժեստն էր Վազգեն Մանուկյանին, ով 2008-ի նախագահական ընտրություններում և արյունոտ իրադարձությունների ժամանակ, այսպես կոչված, հակալևոնական ճամբարի առաջամարտիկն էր՝ այսպիսով մեծ ծառայություն մատուցելով իշխանությանը, հատկապես՝ Սերժ Սարգսյանին։ Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը պետության հաշվին ստեղծում էր գրասենյակ Վազգեն Մանուկյանի համար՝ վերջինիս հայտնելով իր երախտագիտությունը։

Այս գարնանը՝ մինչև հեղափոխությունը, երբ խորհրդարանն ընդունում էր «Հանրային խորհրդի մասին» օրենք, տարակուսած էին անգամ իշխանությանը հարող պատգամավորները, որովհետև որևէ մեկը չէր կարողանում բանական բացատրություն տալ, թե որն է այս կառույցի առաքելությունը։

Հեղափոխության հաղթանակից հետո Հանրային խորհրդի պահանջարկվածությունը վերացավ նույնիսկ տեսականորեն, որովհետև նման կառույցի գոյությունն ինքին հակասում է ուղիղ ժողովրդի իշխանության Նիկոլ Փաշինյանի թեզին։ Մյուս կողմից՝ իշխանության մարմինները չունեն լեգիտիմության պակաս, կամ գոյություն չունի իշխանության ու հասարակության միջև հաղորդակցության կանալների բացակայության խնդիր։ Գուցե պետք է մտածել իշխանության և հասարակության հարաբերությունների ինստիտուցիոնալիզացիայի, տարբեր հարթակների ձևավորման մասին, որոնք հնարավորություն կտան, որպեսզի կառավարությունն ու փորձագիտական կամ քաղաքացիական սեգմենտները կենդանի շփման մեջ լինեն։

Սա խոսակցության այլ թեմա է, սակայն Վազգեն Մանուկյանի Հանրային խորհրդի ռեստավրացիան հաստատ կապ չունի իշխանություն-հասարակություն երկխոսության կամ հարաբերությունների հետ։ ՀԽ-ն՝ իր կառուցվածքով ու բովանդակությամբ, չի կարող երկխոսության արդյունավետ հարթակ լինել, եթե նույնիսկ դրա կազմը մասամբ կամ էականորեն թարմացված է։ Ըստ այդմ՝ կառավարությունը պետք է ոչ թե Հանրային նոր խորհուրդ ստեղծեր, այլ գնար ընդունված օրենքի չեղարկման ճանապարհով։

Ինչո՞ւ էր Վազգեն Մանուկյանը պահանջարկված Սերժ Սարգսյանի համար՝ պարզ է, մնում է ենթադրել, թե ինչի՞ համար Վազգեն Մանուկյանին պահեց Նիկոլ Փաշինյանը:

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

1in.am

 

 

 

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12