Ինչո՞ւ են թաքցնում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի երկու տարվա հաշվետվությունը

20.06.2018 14:57
2380

Քաջարանի կոմբինատի՝ ինչ-որ հիմնադրամների հետ ունեցած առնչությունների ուսումնասիրումն հանրային մեծ նշանակություն ունեցող հարց է, քանզի խոսքը, երեք-չորս տարվա կտրվածքով, մի քանի միլիարդ դրամի մասին է:

Չէ, չենք ասում, որ դա ապօրինի շրջանառություն է: Պարզապես ուզում ենք ճշտել, թե Սյունիքի ընդերքի հաշվին ստացված միլիարդավոր դրամները Մհեր Պոլոսկովը, Վահե Հակոբյանը, Նարեկ Ամբարյանը եւ Զարուհի Տոնապետյանն ի՞նչ նպատակով են ծախսել…

Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի մասին արդեն տեղյակ ենք պահել հայ հանրությանը՝ ակնկալելով պատկան մարմինների աջակցությունը՝ վերծանելու այդ հիմնադրամի ֆինանսական գործունեության հետ կապված հանելուկները:

Սակայն ավազակախմբի օրերում Սյունիքում հորինվել է մեկ այլ հիմնադրամ եւս՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը:

Այդ հիմնադրամը հիմնադրել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Վահե Հակոբյանն էր եւ է:Հիմնադրամի տնօրենը Զարուհի Տոնապետյանն էր եւ է:Անշուշտ, հիմնադրամ ստեղծելու մեջ որեւէ վատ բան չկա, մանավանդ որ ոլորտը կարգավորվում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով:

Որեւէ վատ բան չկա նաեւ այն բանում, որ Քաջարանի կոմբինատը ստեղծել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը:

Ուստի եւ փորձեցինք ճշտել, թե ինչով է զբաղվել այդ հիմնադրամն իր գործունեության ընթացքում, սակայն…

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրագործմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում:

Չնայած օրենքի այդ հստակ պահանջին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը չի հրապարակել 2015 եւ 2017 թվականների հաշվետվությունը:Այնպես որ՝ իրավունք ունենք ակնկալել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, որ կձեռնարկվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով նախատեսված միջոցներ եւ հանրությանը կներկայացվեն այդ հիմնադրամի 2015 եւ 2017 թվականների հաշվետվությունները:

Հիմա՝ այդ հիմնադրամի 2016 թվականի հաշվետվության մասին:

Նախ՝ հրապարակված հաշվետվության մեջ թաքցրել են հոգաբարձուների խորհրդի նախագահի անունը, որ Վահե Հակոբյանն է: 

Այդ տարում հիմնադրամը ստացել է 883.3 մլն ՀՀ դրամ:

Ովքե՞ր են այդ գումարները նվիրաբերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին:Մոտ 680 մլն դրամ նվիրաբերել է Քաջարանի կոմբինատը՝ իբրեւ հիմնադիր:

Մյուս նվիրատուների անունները կարելի է եւ չթվարկել, սակայն կա մի հանգամանք, որ չենք կարող չնշել:

Առայժմ անհասկանալի պատճառներով Միսակ Աղվանի Հովսեփյանը, ով ՀՀ քննչալան կոմիտեի նախկին ղեկավարի որդին է, Վահե Հակոբյանի գլխավորած մասնավոր հիմնադրամին է փոխանցել 51 մլն դրամ:

Մի հանգամանք էլ. հաշվետվության մեջ բացակայում է հավաքված գումարից 20 մլն դրամը նվիրողի անունը:

Եւ, որ շատ կարեւոր է, հիմնադրամի հաշվետվության մեջ ծախսված գումարները շատ ընդհանրական են նշված ու անհասցե:

Օրինակ, մեկ տարում 576,7 մլն դրամ ծախսվել է իբրեւ «աջակցություն սպորտին», 212 մլն դրամ՝ «աջակցություն ֆիզիկական անձանց»՝ չնշելով, թե կոնկրետ ում են տվել այդ գումարը, 28 մլն դրամը՝ «այլ ծախսեր» են, 21 մլն դրամը՝ «վարչական ծախսեր» …

Սույն հրապարակման սկզբնամասում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին խնդրանք ներկայացրինք՝ հրապարակել հիմնադրամի 2015 եւ 2017 թվականների հաշվետվությունը:

Հիմա եւս մեկ խնդրանք այդ գերատեսչությանը՝ 2016 ֆինանսական տարում օգտագործված 883 մլն դրամը կոնկրետ ի՞նչ նպատակով է ծախսել Վահե Հակոբյանի գլխավորած հիմնադրամը:

Հիշեցնենք, որ դա Հայաստանի Հանրապետության վերոնշյալ օրենքի պահանջն է:

Սամվել Ալեքսանյան

Հայաստանն ընտրում է | ՈՒՂԻՂ

04.06.2026 21:45

Պետք է վերանորոգենք մեր երկիրը ձեզ հետ միասին. Քոչարյան

04.06.2026 20:54

Արման Թաթոյանի ուղերձը․ պատասխաններ ամենակարևոր հարցերին

04.06.2026 19:32

Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները

04.06.2026 19:16

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

04.06.2026 18:56

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25