Ինչո՞ւ են Սիրիա մեկնած հումանիտար առաքելության անդամներն ընտանիքներից գումար խնդրում

09.04.2019 11:50
1482

«168 ժամ» թերթը գրում է. «Սիրիա ուղարկված հայկական զորախմբի հետ, պարզվում է, ամեն ինչ չէ, որ կարգին է։ Նրանք իրենց առաքելությունն անում են հավուր պատշաճի, իսկ պետությունը, պարզվում է՝ ոչ։

Ինչպես վերջերս մամուլը գրեց, քնում են նկուղում, ոչ լավ պայմաններում։ Դա հասկանալի է. այնպիսի վայրերում են, որոնք կարող են ենթարկվել ռմբակոծության ու հարձակումների։

Բայց հասկանալի չէ, թե ինչո՞ւ են զորախմբի ծախսերը հոգում նրանց ընտանիքների անդամները։ Մեզ հասած խիստ հավաստի տեղեկություններով՝ հումանիտար խմբի ներկայացուցիչներն անհրաժեշտ ծախսերի համար գումար են խնդրել հարազատներից։

Բանն այն է, որ աշխատավարձը նրանք պետք է ստանան ծառայությունն ավարտելուց հետո, իսկ մինչ այդ, բնականաբար, գումար է անհրաժեշտ լինում։ Զորախմբի ներկայացուցիչները, ստիպված, ընտանիքի անդամներից են խնդրում ուղարկել։

Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, սակայն մեզ ուղղորդեցին դիմել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի համակարգման տակ գործող այս ՊՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ Սիրիա ուղարկված զինծառայողների նկատմամբ պետությունն իր պարտավորությունների մասով թերացում չունի:

«Կեցության պայմանների մասով ասենք, որ վայրը, որտեղ տղաները գտնվում են ներկայում, համարվում է իրենց մշտական կեցության վայրը այնքան ժամանակ, քանի դեռ իրենք Սիրիայում ծառայության մեջ են: Իսկ շենքը, որ բնակվում են, ամբողջությամբ նորոգված շենք է, կենցաղային բոլոր նորմալ պայմաններն ապահոված է նրանց համար, անհրաժեշտ պարագաների խնդիրը լուծված է, կարիք բացարձակապես չունեն, մերոնք ունեն նաև իրենց խոհարարը, և այդ մասով ընտանիքի անդամները մտահոգվելու առիթ չպիտի ունենան»,- նկուղներում քնելու պայմանների մասին հակառակ նկարագրումներով մեկնաբանում է ՊՈԱԿ-ի ղեկավար Ռուբեն Առաքելյանի մամուլի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներից գումարներ խնդրելուն, ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝ «Գումարը տղաներին ամեն ամսվա համար նախատեսում է ՊՈԱԿ-ը, և դրանք պարբերաբար փոխանցվում են նրանց հաշվեհամարներին: Սիրիայում բանկոմատներից օգտվելու խնդիր կա ու, բնականաբար, հաշվի է առնվել այս հանգամանքը հայկական խումբն ուղարկելուց առաջ: Դեռ փետրվարին նրանց նախնական գումարներ են բաժանվել, որպեսզի առաջիկա ամիսների համար կացության և այլ ծախսերի խնդիրներ հնարավորինս չծագեն:

Չենք բացառում, որ առաջին ամսվա և հավելավճարները սպառվել են, բայց ծառայողներն ամեն ամիս ժամանակին ստանում են իրենց հասանելիք գումարը: Եվ եթե նրանք զանգել, տնից գումար են ուզել, հնարավոր է՝ բանկոմատներից կանխիկացնելու խնդիր ունեն, իսկ որոշ դեպքերում գուցե նաև իրենց հարազատների մոտ են թողել քարտերը, և հենց այդ քարտերից կանխիկացվող գումարն է երևի ուղարկվում դուրս՝ ծառայողներին»»:



armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40