Ինչո՞ւ տեղի ունեցավ Ադրբեջանի ռեւանշը․ Սա հարց է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Հայաստանին․ Զատուլին

16.12.2022 14:57
1183

Ադրբեջանը Լաչինի միջանցքում խախտում է հայտարարությունը (2020 թվականի նոյեմբերի 9-ի-խմբ.) եւ ցանկանում է անգործունակ ներկայացնել ռուսական խաղաղապահ զորախումբը, որին անընդհատ կպնում են, վիրավորում, փորձում են արձագանք հրահրել, որպեսզի հետո դրա հիման վրա բարձրացնեն Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցը։ Դա այն է, ինչ կա կշեռքի վրա։ Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ռուսաստանի ուժային արձագանքը կհանգեցնի մեր խաղաղապահ զորախմբի դուրսբերման անհրաժեշտության մասին Ադրբեջանի կողմից հայտարարությանը։ Բաքվին այնտեղ նա պետք չէ, նա խանգարում է, քանի որ Բաքուն կցանկանար որքան հնարավոր է շուտ հասնել Ղարաբաղի ամբողջական մաքրմանը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը։

Համոզված եմ, որ հենց դա է նպատակը։

Դժվար թե որեւէ մեկը լրջորեն հավատա այն խոսակցություններին, թե հայերն իրենց լավ են զգում Ադրբեջանի իրավասության ներքո՝ հաշվի առնելով այն զգացմունքները, որոնք այս ընթացքում սերմանվել են ադրբեջանցիների մեջ՝ հայերին հրեշացնելու նպատակով, իսկ հետո հավակնել նաեւ Երեւանին, ինչպես հայտարարել է Ալիեւը։

Ես կողմ եմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությանը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրին, եւ միեւնույն ժամանակ պայմանագրում պետք է անպայման նախատեսվի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ինքնորոշման խնդիրը պետք է առանձին լուծվի։ Մինչ այդ ստատուս քվոն պետք է պահպանվի, ինչը պետք է երաշխավորեն մեր խաղաղապահները։

Ադրբեջանը միշտ հասկացել է, որ եթե Ղարաբաղի հարցը լուծվի ազնիվ եւ արդար՝ հնարավոր հանրաքվեի ժամանակ հաշվի առնելով հայերի ու ադրբեջանցիների համամասնությունը, ապա հայկական Լեռնային Ղարաբաղը կստանա իր ինքնորոշման իրավունքը։ Ուստի Ադրբեջանում գերադասել են պատրաստվել ռեւանշի, եւ այն տեղի է ունեցել։ Ինչու է դա տեղի ունեցե՞լ: Սա միայն Ադրբեջանին ուղղված հարց չէ։ Սա հարց է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Հայաստանի կառավարությանը, որը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր երկիմաստ քաղաքականությամբ գործը հասցրեց պարտության։

Հայաստանն անգամ սեփական ներքին ռեսուրսները չօգտագործեց՝ ռազմական գործողությունների այլ ելքի հասնելու համար, բացակայում էր Ղարաբաղին իրական օգնությունը, մինչ այդ տեղի էր ունենում բանակի հրեշացում, ներքաղաքական խնդիրներ էին լուծվում։ 2018 թվականից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կառավարության սիրելի զավակը չէ։ Հայաստանի իշխանությունները մի կողմից փորձում էին ԼՂՀ կարգավիճակը հավասարեցնել Հայաստանի մարզի կարգավիճակին, այնուհետեւ «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ» հայտարարություններ էին անում։ Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ հասարակական գործիչներին մշտապես կասկածի տակ էին պահում՝ որպես նման հակահեղափոխության բույն։ Ներքաղաքական առաջադրանքների կամ նպատակների այս նախապատվությունն արտաքին քաղաքականության ու համազգայինի նկատմամբ ակնհայտ է։

Սա հարցի բոլորովին այլ ձեւակերպում է, քան Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք, որոնք ելնում էին նրանից, որ սա համազգային խնդիր է եւ անհրաժեշտ է հասնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որպեսզի Ղարաբաղում ապրող հայերը ստանան պահանջվածը»,- նշել է Զատուլինը։

https://news.am/

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24