Ինչպե՞ս կայացավ Բիշքեկյան հանդիպումը

06.05.2014 13:40
2449

1994թ. ապրիլի 15-ին կայացավ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստը։ Նիստում ընդունվեց հայտարարություն, որով ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արվում՝ սեղմ ժամկետում դադարեցնել ռազմագործողությունները եւ հաստատել զինադադարի ռեժիմ։

Լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում զինադադարն ուժի մեջ մտնելու 20 տարին, ինչն արդյունք էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ձեռք բերված պայմանավորվածության։ Հատկանշական է, որ հրադադարի ռեժիմն ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ պահպանվում է, եւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անդորր է տիրում (չհաշված հակառակորդի կողմից սահմանային դիրքերում երբեմն արձանագրվող խախտումները¤։ Եվ, փոխանակ Ադրբեջանի իշխանությունները նոր քայլեր կատարեն հրադադարը երկարաձգելու, ռազմագործողությունների վերջնական դադարեցման ու խաղաղ պայմանագրի պատրաստման ուղղությամբ, նոր անպատասխանատու կոչեր են հնչում Բաքվից։ Առավել տարօրինակ է, երբ նման տխուր «առաքելություն» է որդեգրել երկրի նախագահը, այն էլ՝ բիշքեկյան պայմանագրի ստորագրման 20-ամյակի օրերին:

Բիշքեկյան հանդիպմանը, որին հրավիրվել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, մասնակցում էին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանը ¥պատվիրակության ղեկավար¤, արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, Աժ խոսնակի խորհրդական Վասիլի Աթաջանյանը, ինչպես նաեւ օգնականներ Աշոտ Ղուլյանը եւ Լեւոն Մայիլյանը։ Կարեւորելով հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես զրույցի ժամանակ խոստովանեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նման մակարդակի հանդիպումներին մասնակցելու առումով, դա իր համար «առաջին հաջողությամբ դիմակայված փորձությունն էր»...

ԼՂՀ ԱԺ նախագահի համոզմամբ, բիշքեկյան հանդիպումը եւ ընդհանրապես 1994թ. մայիսը, նշանակալի փուլ էր արցախյան հիմնախնդրի կարգավորման պատմության մեջ։

- Չնայած մինչ այդ ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում ռազմագործողությունների դադարեցման մասին կնքվել էին պայմանագրեր, սակայն դրանք, որպես կանոն, լավագույն դեպքում գործում էին մեկ շաբաթվա կտրվածքով։ Ըստ որում՝ հրադադարի ռեժիմը գլխավորապես խախտվում էր Ադրբեջանի կողմից, ինչի մասին այսօր հիշում են եւ միջնորդները։

Պարոն Ղուլյանը նշեց, որ խաղաղության գործընթացն այն տարիներին իրականացվում էր Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի կողմից։ Խաղաղարար առաքելությանն աջակցում էր նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, որի պատվիրակությունները հաճախ էին այցելում Ստեփանակերտ։ 1994թ. մայիսի սկզբներին ռազմագործողությունները փաստացի լիովին տեղափոխվել էին հակառակորդի տարածքները եւ Արցախի շուրջ ստեղծվել էր անվտանգության գոտի։ Սակայն անհաջող ռազմագործողություններում կրած ծանր պարտությունները բարոյալքել էին ադրբեջանական զինված ուժերին, ջլատել։ Ու, չնայած զինադադար հաստատելու վերաբերյալ պայմանագրի ստորագրումն անհրաժեշտ էր եւ Ադրբեջանին, սակայն Բաքվի իշխանություններին կարծես «համարձակությունը» չէր հերիքում դիմել միջազգային կազմակերպություններին։ Ինչպես ասում են, «դանակը ոսկորին հասավ» այն ժամանակ, երբ Արցախի պաշտպանական բանակը, շարունակելով իր հաղթարշավը, հակառակորդին ստիպեց հաշվի նստել իրողության հետ։ Եվ Բաքուն, ահաբեկված հայկական ուժերի առաջխաղացման մտադրությունից, ի վերջո սկսեց միջնորդներ որոնել։

Պարզվում է, որ հրադադարի ձեռքբերման վերաբերյալ 1994թ. փետրվարին փորձ էր արվել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների ու ԼՂՀ ՊԲ ներկայացուցչի՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, սակայն որերորդ անգամ ադրբեջանցիների մեղքով պայմանավորվածությունը խախտվել էր։ Այնուամենայնիվ, Մոսկվայի ճնշմամբ հաջողվեց Ադրբեջանին ստիպել նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ «Ապրիլի 15-ին տեղի էր ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որտեղ ընդունված հայտարարությամբ հակամարտության կողմերին կոչ էր արվում սեղմ ժամկետում դադարեցնել ռազմագործողությունները եւ հաստատել զինադադարի ռեժիմ, - պատմում է Ա.Ղուլյանը։ - Դրանից հետո վեհաժողովն ավելի կոնկրետացրեց իր անելիքները։ Մայիսի սկզբներին Բիշքեկ հրավիրվեցին հակամարտության անմիջական կողմերի ¥Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի¤ պատվիրակությունները ¥ԼՂՀ պատվիրակությունը գլխավորում էր Աժ խոսնակ Կ.Բաբուրյանը¤։ Մայիսի 3-ին բոլորն արդեն Բիշքեկ էին ժամանել եւ հաջորդ օրը համառ ու լարված աշխատանք էր սպասվում»:

Աշոտ Ղուլյանի հավաստմամբ, որը պատվիրակության կազմում այդ օրերին գտնվում էր Ղըրղզստանում, միասնական փաստաթղթի մշակման եւ այն պատվիրակությունների ստորագրմանը ներկայացնելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ։ «Սկզբնական շրջանում որոշակի լարվածություն էր զգացվում, - հիշում է ԼՂՀ ԱԺ Նախագահը, - Ադրբեջանի պատվիրակությունն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի պատվիրակության ¥իբրեւ առանձին կողմի¤ մասնակցությանը բանակցություններին, սակայն կազմակերպիչների հորդորներից հետո ստիպված տեղի տվեց»։ Մայիսի 5-ին արդեն միասնական փաստաթուղթը ներկայացվեց ստորագրման։ Եվ, չնայած Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, մեջլիսի փոխխոսնակ Ա.Ջալիլովը հրաժարվում էր պայմանագրի տակ դնել իր ստորագրությունը, մի քանի օր անց արձանագրությունը ստիպված եղավ ստորագրել խորհրդարանի խոսնակ Ռ. Գուլիեւը։

Ուշագրավ է, որ արձանագրության մեջ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է ոչ միայն հակամարտության լիիրավ կողմ, այլեւ ներկայացվում է որպես հաղթող կողմ։ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ պատվիրակությունների ղեկավարներից բացի փաստաթուղթը ստորագրել էին նաեւ Ղըրղզստանի մեջլիսի եւ ՌԴ պետդումայի նախագահները, մի հանգամանք, ինչն ավելի է արժեքավորում փաստաթուղթը։ Այդպիսով, Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. մայիսի 12-ին ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում ուժի մեջ մտավ զինադադարը, որը շուրջ երկու տասնամյակ է, ինչ պահպանվում է՝ բացառապես հակամարտ կողմերի ռազմական հաշվեկշռի շնորհիվ։

Ցավալի է, որ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության հիշարժան տարելիցի օրերին երբեմն զավեշտական հայտարարություններ են հնչում Բաքվից։ Փորձ է արվում անտեսել բանակցությունների ընթացքում արձանագրված տեղաշարժը, մինչեւ իսկ կասկածի տակ է դրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, սակայն միջազգային հանրությունը հազիվ թե համաձայնի նման գնահատականներին: Ադրբեջանի քաղաքական ուժերի նման պահվածքն այլ կերպ չես որակի, քան ղարաբաղյան հարցը փակուղի մտցնելու միտում։ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները մեկ անգամ չեն նշել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պիտի բխի պատմական իրավունքներից, փաստացի իրավիճակից, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։ Այսօր էլ նրանք հավատարիմ են մնում իրենց որդեգրած սկզբունքներին՝ պահանջելով ԼՂՀ անկախության ճանաչումը։ Ընդ որում՝ շեշտվել է, որ հիմնահարցի շուրջ ընթացող ցանկացած բանակցություններում պետք է վերականգնվի ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների լիիրավ մասնակցությունը։

ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04