Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային

03.06.2020 14:57
1103

«Տնային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստանում շատ թեթև կամ անախտանիշ  կորոնավիրուսով վարակված պացիենտները, որոնք անմիջապես, հնարավորություն սահմաններում, եթե տվյալ տնային տնտեսությունը ունի այդ հնարավորությունը, առանձնացվում են առանձին սենյակում։ Ցանկալի  է, որ տվյալ պացիենտի խնամքն իրականցնի ընտանքի անդամներից որևէ մեկը, որը կուսումնասիրի առոջապահության նախարարության կողմից  մշակված ուղեցույցը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման ժամանակ ասաց առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՍԿ-ի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը՝ խոսելով՝ «Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակվածին» թեմայով։
 
Նրա խոսքով, տան մնացած անդամները պետք է  հնարավորինս պահեն սոցիալական հեռավարությունը վարակման ռիսկը նվազեցնելու համար։ Պացիենտն ու խնամակալը պարտադիր պետք է կրեն դիմակներ։ Եթե հիվադը սենյակում մենակ է, կարող է դիմակ չկրել։  Խնամակալը պետք է պարտադիր լինի ձեռնոցներով, քանի որ նա կարող է շփվել պացիենտի կենսաբանական հեղուկների հետ։ Հիվանդին ձեռնոցներ հարկավոր չեն։

Բժշկուհին ասաց, որ հիվանդի պարտականությունն է՝ օրվա ընթացքում երեք անգամ ջերմաչափում անել։ Անախտանիշ հիվանդներն  առաջին երկու օրն են ունենում ջերմություն, երրորդ օրն ընդհանրապես ախտանիշներ չեն ունենում։ Ահազանգում են առանջային պահպանման օղակի իրենց կցված բուժաշխատողին, եթե ի հայտ են գալիս համապատասխան ախտանշաններ՝ ջերմությունը մի քանի օր պահպանվում է, 38 ու բարձր է լինում ջերմությունը։ Կարող է լինել չոր հազ, հազ, կոկորդում ցավեր։

Նա ընդգծեց, որ ամեն օր պետք է կապ պահպանել բուժաշխատողի հետ, որպեսզի ախտանշաններ հայտնվելու դեպքում հնարավոր լինի վաղ ախտորոշել ու վաղ ձեռնարկել միջոցներ։

Հիվանդի սենյակը պետք է լինի օդափոխվող։ Հիվանդի սպասքն առանձնացվում է, միայն նրա համար է այն օգտագործվում, մատուցվում է սենյակում։ Ուտելուց հետո սպասքը պետք է լվանալ 60-ից բարձր ջերմաստիճան ունեցող ջրով, հեղուկով, ինչը բավարար է ամբողջական  մշակման համար։
Եթե հիվանդը դուրս է գալիս սենյակից՝ լվացվելու կամ զուգարան գնալու համար, անպայման պետք է լինի դիմակով, տան մյուս անդամները նույնպես պետք է լինեն դիմակով, պահեն հեռավորություն։ Նրանից հետո սանհանգույցը պարտադիր պետք է ախտահանվի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին առաջարկություններով, ախտահանումից առաջ լվանալ լվացող միջոցներով օրգանական ախտոտվածությունը մաքրելու համար, այնուհետև նոր ախտահանել, ինչն ավելի արդյունավետ է։ Սանհանգույցը կարող է ախտահանել և պացիենտը, և խնամակալը։ Բժշկուհու խոսքով, արդեն տնային տնտեսությունում են դա որոշում։

Առաջարկվում է ախտահանման համար սրբման եղանակը, ոչ ցողման։ Ախտահանել քլոր պարունաող նյութով։ Ախտահանելուց հետո պետք է թողնել 15-30 րոպե, ըստ ախտահանիչ նյութի վրա ցուցումի, որպեսզի ազդեցություն ունենա, վիրուսները մահանան, այնուհետև լվանալ սովորական ջրով։

Ընդհնարապես, բժշկուհի Աբովյանը խորհուրդ տվեց տան անդամներին հաճախ իրականացնել ձեռքերի ախտահանում, յուրաքանչյուր մակերեսին դիպչելուց հետո ախտահանել։ Սրբիչների պարագայում խորհուրդ տվեց ունենալ անհատական կամ միանվագ օգտագործման անձեռոցիկներ։ Մակերեսները մաքրելուց հետո լաթը լվանալ 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի ջրով, ախտահանել, չորացնել ու պահել համապատասխան տուփի մեջ, եթե կիրառվելու է երկրորդ անգամ։

Հաղորդմանը ներկա մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն ասաց, որ երեխաների  շրջանում հիվանդության տարածվածությունը ավելի ցածր է, նաև նրանց մոտ ռիսկներն են ցածր։ Երեխաները հիմնականում հիվանդանում են տան անդամներից։ Նրանց մոտ թեթև ընթացք է լինում, սակայն չի բացառվում նաև դժվար ընթացքը, երբ հիվանդանոցային օգնության անհրաժեշտության լինի։ 

Բժիշկն ասաց, որ երեխաների մոտ փորլուծություն, փսխումներն ավելի  հաճախ են լինում, քան մեծահասակների մոտ։ Եթե մի քանի անգամ փսխում լինի, հնարավոր է հոսպիտալացման կարիք լինել։ Լինում  են նաև փորացավեր կապված աղեստամոքսային խանգարումների հետ։ Պետք է հետևել երեխայի շնչառությանը, շնչառության ընթացքում արտասովոր ձայներին, որոնք կարող են թոքաբորբի նշաններ լինել, ուշադրության դարձնել տենդի մակարդակին ու տևողությանը։

Ս. Սարգսյանն ասաց, որ այս հիվանդության դեպքոմ հատուկ սննդակարգ չկա եթե, իհարկե, երեխաների մոտ աղեստամոքսային խանգարում չի լինում։

«Հիվանդությունն այնպիսին է, որ մի կողմից հիվանդացնում է, մյուս կողմից բացահայտում է  եղած խնդիրները։ Եթե երեխան կամ մեծահասակը մինչ այդ ունեցել է այս կամ այն խնդիրներ, բացահայտում ու սրացնում է, բայց ժամկետն այնքան կարճ է, որ հնարավոր չէ իմունիտետը բարձրացնել, մինչ այդ պետք է լինի բարձր, սնունդը կարգավորված,  ինչը կօգնի թե երեխաներին, թե մեծահասակներին հաղթահարել հիվանդությունը»,- ասաց մանկաբույժ Ս. Սարգսյանը։ 



Աղբյուր` Panorama.am

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02