Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

11.07.2024 10:49
643

Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը մշակվում է ոչ թե երկու, երեք կամ հինգ տարվա համար, այլ երկարաժամկետ կտրվածքով, հետևաբար տարածաշրջանային քաղաքականության համատեքստում այդ երկրի արտաքին քաղաքական գերակայությունների մեջ առաջիկայում, նույնիսկ նորընտիր նախագահի ընտրության պարագայում, արմատական փոփոխություններ չեն լինի, որովհետև վաղուց մշակված այդ ռազմավարությունը շարունակվելու է հետևողականորեն իրականացվել։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերակայություններին՝ այդ երկրում կայացած նախագահական ընտրությունների համատեքստում։  

«Իրանի Ւսլամական Հանրապետության կառավարման համակարգը և արտաքին քաղաքական այն ռազմավարությունը, որը մշակված իրականացվում է, պայմանավորված չեն միայն նախագահի, թեկուզև ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչի քաղաքականությամբ կամ քաղաքական կողմնորոշումներով»,- ասաց իրանագետը։ 

Դավթյանը, որպես ասվածի վառ վկայություններ, նշեց նորընտիր նախագահ Փեզեշքիանի ուղերձն՝ ուղղված լիբանանյան «Հըզբոլլահին», որով Իրանն անվերապահ աջակցություն է հայտնել վերջինիս։ Դրան հաջորդեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում Իրանի նախագահը շեշտեց արաբական երկրի հետ հարաբերությունները նույն մտադրություններով ու նպատակներով զարգացնելու և ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ 

«Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի մասով նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխությունը, որ Թեհրանը հավատարիմ է մնում հայ-իրանական կապերին առնչվող բոլոր ձեռքբերումներին ու պայմանավորվածություններին։ Թե՛ պետական, թե՛ մասնավոր կազմակերպությունները շարունակելու են սերտորեն համագործակցել, ինչպես եղել է Իրանի նախորդ կառավարության ժամանակ։ Սրանք այն ցուցիչներն են, որոնք վկայում են, որ հարևան երկրի արտաքին քաղաքականությունը նոր նախագահի ընտրությամբ փոփոխությունների չի ենթարկվել»,- նշեց մեր զրուցակիցը։  

Իրանագետը հավելեց, որ հարցը կապված չէ միայն հարևան երկրի կողմից վարվող քաղաքականության կամ կողմնորոշումների հետ։ Դավթյանի պնդմամբ՝ կարևոր են նաև տարածաշրջանային գործընկեր երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումներն ու ձեռնարկվող քայլերը։ 

«Հայաստանի արտաքին քաղաքականությամբ նույնպես պայմանավորված է, թե ինչպիսին կլինեն հայ-իրանական հետագա հարաբերությունները։ Եթե ցանկանում ենք, որ դրանք նույն տեմպով և որակով շարունակվեն ու խորանան, ապա մեր իշխանություններից Իրանի ուղղությամբ պահանջվում են ակտիվ արտաքին քաղաքական քայլեր»,- ասաց Դավթյանը։  

Հայտնի է, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհանգստացնող լինել Ադրբեջանի իշխանությունների համար։ Մասնավորապես, լիբանանյան «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձում Իրանի նորընտիր նախագահը շեշտել է, որ ուժգնորեն շարունակվելու է Իրանի հովանավորությունը դիմադրության առանցքի ուժերին՝     Իսրայելի դեմ պայքարում։ Բանն այն է, որ Ադրբեջանի ներկայիս վարչախումբն Իսրայելի մերձավոր դաշնակիցն է։ 

Իրանագետն այդ առթիվ վերահաստատեց այն թեզը, որ թեև Փեզեշքիանը ծագումով Հյուսիսային Ատրպատական նահանգից է, ունի ադրբեջանական արմատներ, ներկայացնում է թյուրքախոս բնակչությանը և հպարտանում է իր ծագմամբ, այդուհանդերձ, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ ունի որոշակի կարմիր գծեր։ 

«Պաղեստինյան թեման Իրանի գերակայությունների առանցքում է, կենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկն է, ուստի Իրանը շարունակաբար քայլեր է իրականացնելու իսլամական կոնսոլիդացիայի հասնելու և «Իսլամական դիմադրության առանցքը» հզորացնելու համար, ինչն ուղղված է լինելու Իսրայելի դեմ։ Ադրբեջանի քայլերը մինչ այժմ չեն եղել հօգուտ «Իսլամական դիմադրության շարժման», այլ ընդհակառակը, անուղղակի կերպով աջակցել են Իսրայելին՝ հակադրվելով վերոհիշյալ շարժմանը։ Իրանի համար հարևան, այն էլ իսլամ դավանող Ադրբեջանի գործելակերպը ցանկալի չէ։ Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանն առաջիկայում կկարողանա հրաժարվել Իսրայելի հետ սերտ համագործակցությունից ու ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եթե անգամ փորձի քաղաքական կամք դրսևորել, ապա իսրայելական կողմից կստանա ազդեցիկ, բավականին լուրջ սպառնալիքներ՝ համատեղ ծրագրերը չեղարկելու հեռանկարով»,- ասաց Դավթյանը։

Իրանագետը հավելեց, որ Ադրբեջանը պետք է վարի զուսպ քաղաքականություն նոր իրողությունների պայմաններում և վերահաստատեց այն տեսակետը, որ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե Իրանի հարևաններն ինչ քաղաքականություն կորդեգրեն և հետագայում ինչ գործողություններ կիրականացնեն։ 

Անդրադառնալով նաև իրանական մեդիայում շրջանառվող տեղեկատվությանը, որի համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Աբբաս Արաղչին մեծ հավանականությամբ կդառնա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում, քանի որ  հիմա էլ կատարում է արտաքին քաղաքականության հարցերով նրա խորհրդականի դերը և մասնավորապես եղել է նորընտիր նախագահի խորհրդատուն իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում, Դավթյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել շրջանառվող լուրերը կամ կադրային կանխատեսումները, սակայն ընդգծեց, որ Իրանի արտաքին քաղաքական գերակայությունները նոր նշանակումներով չեն փոխվի, ով էլ լինի գործադիր մարմնի կամ արտաքին գերատեսչության ղեկավարը։      

Մանվել Մարգարյան 

Օդեսայում ԱԹՍ-ները հարվածել են Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավի․ նավապետն անհետ կորել է

15.07.2026 10:30

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՅՑԸ՝ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂ

15.07.2026 10:09

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01