Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքը զգուշացում էր Էրդողանին. Իրանը պատրաստ կլինի նաեւ ռազմական միջամտության. Վ. Ոսկանյան

20.07.2022 17:11
1165

Թեհրանում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը ուղղված էր փաստացի երեք գերտերությունների, որոնցից երկուսը՝ տարածաշրջանային,  ղեկավարների միջեւ որոշակի համաձայնությունների ձեռքբերմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այդ հանդիպման ուղերձներից մեկն այն էր, որ Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարեց, որ գոհունակություն է հայտնում Արցախի Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ: Եթե սա փորձենք դիվանագետական լեզվից վերածելու ավելի հասկանալի լեզվի, ապա ակնհայտ է, որ հաշվի առնելով Արցախի որոշ հատվածների զգալի մասի բռնազավթումը թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից, վտանգ կա հետագա դրա ընդլայնման եւ Իրանի ղեկավարի այս ուղերձը նաեւ միտված էր նրան, որ թուրք-ադրբեջանական դաշինքը պետք է բավարարվի, գոհանա ձեռք գցածով: Պարզ է, որ իրականա կողմն այլ մանեւրի տիրույթ այս պահին Արցախի խնդրով չունի, որովհետեւ նույնիսկ Հայաստանից չեն հնչում ավելի կտրուկ հայտարարություններ, որոնց հիման վրա է, միգուցե Իրանը կարողանա ավելի կոշտացնել իր հռետորաբանությունը կամ ձեռնարկել որոշակի քայլեր»,-ասաց նա:

Երկրորդ ուղերձը, ըստ իրանագետի, ուղղակի զգուշացում էր Էրդողանին եւ դա հենց այդպես է գնահատվում նաեւ իրանական մամուլում, առ այն, որ Հայաստան-իրան սահմանը ոչ կարող է արգելափակվել, ոչ կտրվել. «Ըստ էության, շեշտվեց այդ սահմանի հազարամյակների բնույթը, ինչով իրանական կողմը զգուշացում տվեց Էրդողանին: Նաեւ զգուշացում տրվեց, որ այդ սահմանը երեկ կամ այսօր չէ, որ ի հայտ է եկել: Դա նաեւ ուղերձ էր Ադրբեջանի ուղղությամբ, որ մեր տարածաշրջանում ի տարբերություն այս նորելուկ պետությունների, կան հազարամյակների արմատներ ու պատմություն, նաեւ բարեկամական հարաբերությունների պատմություն ունեցող երկու երկիր՝ Իրանը եւ Հայաստանը:

Մյուս կողմից խնդիրը կարծեք թե բավական լուրջ է, որովհետեւ Իրանի առաջնորդը գրեթե նույն ձեւակերպումով այդ միտքը հնչեցրեց նաեւ Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Սրանով նա ասաց, որ այս խնդիրն իր համար կարմիր գիծ է: Իրանը համարում է, որ Հայաստանի հետ սահմանը կենսական նշանակություն ունի Իրանի անվտանգության տեսանկյունից, հակառակ պարագայում Իրանը ամբողջ հյուսիս-արեւմուտքով մեկ կունենա թուրքական ենթակայության տակ գտնվող տարածք:

Սա լավ հարթակ է, որ հայկական կողմը սկսի համագործակցել Իրանի հետ հենց այս հարցով: Իրանի այս առաջին ազդակին պետք է պատասխան հնչի, որը պետք է լինի համարժեք մակարդակով»,-ասաց Ոսկանյանը:

Հարցին, թե ինչ կարող է անել Իրանը, եթե այնուամենայնիվ, իր հայտարարած կարմիր գծերը Թուրքիան ու Ադրբեջանը հատեն եւ փորձեն կտրել հայ-իրանական սահմանը, իրանագետը պատասխանեց. «Ակնհայտ է, որ իրանցիները չեն խուսափելու նաեւ ռազմական միջամտությունից, այսինքն ծայրահեղ վտանգի պարագայում նրան նաեւ ռազմական միջամտություն են իրականացնելու: Ցավալիորեն Հայաստանը հասել է այն վիճակին, որ մեր անվտանգությունը փորձում են ապահովել այլ պետություններ՝ ելնելով սեփական շահերից»:

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21