Իրանը մերժում է ժամանակավոր հրադադարը և ձգտում է դադարեցնել պատերազմը տարածաշրջանում. ԱԳ փոխնախարար

17.04.2026 16:21
411

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մերժում է ցանկացած ժամանակավոր հրադադար և ձգտում է տարածաշրջանում պատերազմի համապարփակ դադարեցման։ Ինչպես տեղեկանում ենք Al Jazeera-ից, այս մասին Խաթիբզադեն նշել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ցանկացած հրադադար պետք է ներառի հակամարտության բոլոր գոտիները՝ «Լիբանանից մինչև Կարմիր ծով»։ Պաշտոնյան սա որակել է որպես «կարմիր գիծ» Իրանի համար։

«Մենք չենք ընդունում որևէ ժամանակավոր հրադադար»,- ասել է նա՝ հավելելով, որ հակամարտության ցիկլն «այստեղ պետք է մեկընդմիշտ ավարտվի»։

Հորմուզի նեղուցի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ ջրային ճանապարհը պատմականորեն մնացել է բաց՝ հավելելով, որ չնայած այն գտնվում է Իրանի տարածքային ջրերում, սակայն վաղուց հասանելի է եղել։

Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար՝ նշելով, որ նրանց գործողությունները բացասաբար են ազդել համաշխարհային առևտրի ու տնտեսության վրա։

 

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31