Իրանը պետք է տեղյակ լինի Հայաստան-Ադրբեջան բանակցություններից, հայ-իրանական սահմանը չպետք է փոխվի. Քալեջի

06.06.2022 17:36
657

Մենք դեմ ենք սահմանների փոփոխելուն, դեմ ենք Հայաստան-Իրան սահմանը սահմանազատելուն, ռազմական ուժի կիրառմանն ենք դեմ, բայց Իրանը նաեւ համոզված է, որ Հայաստանի տարածքով Նախիջեւանն Ադրբեջանին կապող ցանկացած ճանապարհի բացմանը պետք է համաձայն լինի նաեւ Հայաստանի կառավարությունը. չպետք է այդ նպատակով ռազմական ուժ կիրառվի, Հայաստանի գոհունակությունն այս հարցում կարեւոր է։NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդմանը նման կարծիք է հայտնել իրանցի քաղաքագետ, Կենտրոնական Ասիա եւ Կովկասի հարցերով փորձագետ Վալի Քալեջին։

Հայաստանի վարչապետըեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կայացած հեռախոսազրույցում նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին վերաբերող հարցեր են քննարկվել, եւ Հայաստանի վարչապետը նախագահ Ռայիսիին Բրյուսելում ԻլհանԱլիեւի հետ ունեցած իր հանդիպման, ձեռք բերված պայմանավորվածություններից է մանրամասներ հայտնել։ Ձեր կարծիքով՝ ինչու է Իրանի համար կարեւոր Հայաստանի հետ քննարկել հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող հարցերը, եւ ինչու է այս հարցերի քննարկումն Իրանի հետկարեւոր Հայաստանի համար։

Հայաստանն ու Ադրբեջանն Իրանի երկու հարեւաններ են, եւ Բրյուսելում, Սոչիում, Մոկսվայում կայացած հանդիպումների արդյունքների մասին տեղեկանալը մեր իրավունքն է։ Իրանն ընդհանուր սահման ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, եւ մենք պետք է տեղյակ լինենք բանակցությունների արդյունքներից, հատկապես՝ սահմանային հարցերով քննարկումներից։ 2021թ. ամռանը Գորիս-Կապան ճանապարհի փակվելը ցույց տվեց, որ սահմանային լարվածությունը ոչ թե պարզապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացող խնդիր է, այլ այն ուղղակիորեն ազդում է նաեւ Հայաստանի եւ Կովկասի հետ Իրանի ունեցած կապի վրա։ Այդ պատճառով էլ կարիք կա, որ մենք տեղյակ լինենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Բրյուսելում եւՍոչիում կայացած բանակցությունների արդյունքներից, որովհետեւ այդ բանակցությունները ուղիղ ազդում են Իրանի ազգային անվտանգության, սահմանի եւ դեպի Հարավային Կովկաս Իրանի ունեցած հասանելիության վրա։

Մյուս կողմից, Իրանի նոր կառավարությունը՝ ԷբրահիմՌայիսիի գլխավորությամբ, հարեւանության քաղաքականություն է վարում, եւ այդ իմաստով Հայաստանը, Ադրբեջանն ու նաեւ Վրաստանը շատ կարեւոր են Իրանի համար, եւ հույս ունենք, որ խաղաղություն եւ կայունություն կլինի ամբողջ տարածաշրջանում, որովհետեւ դա Իրանի օգտին է եւ համապատասխանում է մեր ազգային շահերին, այդ պատճառով էլ մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին։ Հույս ունենք, որ տարանցիկ ուղիները տարածաշրջանում կբացվեն եւ, հատկապես, կվերագործարկվի Հարավային Կովկասի հարավային հատվածում Սովետական Միության շրջանում գործած երկաթուղին։

Իսլամական Հանրապետության նախագահը Փաշինյանի հետ զրույցում շեշտել է, որ «տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի՝ այդ թվում միջազգային սահմանների պահպանումը, երկրների ինքնիշխանության հարգումը եւ հաղորդակցական ենթակառուցվածքների ուժեղացումն Իրանի սկզբունքն է»։ Նախագահ Ռայիսիննաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա մնացած խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի եւ երկու երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը հարգելու սկզբունքի հիման վրա»։ Այս շեշտադրումը, ակնհայտորեն, Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջին է վերաբերում եւ այն փաստին, որ նման սցենարն ընդունելի չէ Իսլամական Հանրապետության համար։ Ինչո՞ւ է Իրանի համար այդքան կարեւոր Սյունիքի մարզով միջանցքի ստեղծումը կանխելը։

Իրանի արտաքին քաղաքականությունը մշտապես պնդում է, որ միջազգային սահմանները պետք է պահպանվեն, հատկապես՝ Կովկասում, դեմ է միջազգայանորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության, ինչպես նաեւ այդ նպատակով ռազմական ուժի կիրառմանը։ Սա Իրանի ազգային անվտանգությունն ու դրանից բխող արտաքին քաղաքականությունն է։ Իրանի կառավարությունը դեմ չէ, որ Ադրբեջանը կապ ունենա Նախիջեւանի հետ, որովհետեւ երեք տասնամյակ այդ կապն ապահովող միակ ճանապարհն Իրանն է եղել։ Մենք դեմ ենք սահմանների փոփոխելուն, դեմ ենք Հայաստան-Իրան սահմանը սահմանազատելուն, ռազմական ուժի կիրառմանն ենք դեմ, բայց Իրանը նաեւ համոզված է, որ Հայաստանի տարածքով Նախիջեւանն Ադրբեջանին կապող ցանկացած ճանապարհի բացմանը պետք է համաձայն լինի նաեւ Հայաստանի կառավարությունը. չպետք է այդ նպատակով ռազմական ուժ կիրառվի, Հայաստանի գոհունակությունն այս հարցում կարեւոր է։ Հայաստան-Իրան 40 կիլոմետրանոց սահմանի պահպանումը շատ կարեւոր է, եւ այդ 3 հարցերը միջանցքի հարցում Իրանի կարմիր գծերն են։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում, ինչպես նաեւ՝ 3+3 ձեւաչափում մենք կկարողանանք քննարկել այս խնդիրներն ու այս հարցում Իրանի եւ Հայաստանի ունեցած մտահոգությունները մեղմել։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ բանակցություններին, Ադրբեջանը մշտապես պնդում է, որ եթե բանակցային ճանապարհով չհաջողվի իր ուզած պայմաններով այսպես կոչված միջանցքը ստանալ, ապա դա կանի ռազմական ճանապարհով։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կարող է լինել Իրանի արձագանքը, եթե Ադրբեջանը, օրինակ, փորձի ուժով բացել այդ միջանցքը, հարձակվի Սյունիքի ուղղությամբ։ Գործնական ի՞նչ լծակներ եւ ռեսուրսներ ունի Իրանի, որոնք կարող է օգտագործել միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանմանը նպաստելու, Հայաստան-Իրան սահմանը պահպանելու նպատակով։

Ինչպես նախորդ պատասխանումս նշեցի, Իրանը Հարավային Կովկասում ռազմական ցանկացած լուծման դեմ է` ցանկացած պատերազմ եւ անկայունություն ուղիղ ազդում է Իրանի հյուսիսարեւմտյան սահմաններում։ Ուշադրություն դարձրեք մի կարեւոր հանգամանքի՝ թե’ առաջին, թե’ երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ Իրանը միակ երկիրն է, որի վրա պատերազմներն ուղիղ ազդեցություն են ունեցել, մեր իրավիճակը լրիվ այլ է Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի համեմատ։ Այդ պատճառով էլ ցանկացած պատերազմ, ռազմական գործողություն եւ անկայունություն՝ հատկապես Ղարաբաղում, Հայաստանի եւԱդրբեջամիմիջեւսպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը։ Հետեւաբար, մենք չենք կարող կողմ լինել տարածաշրջանային որեւէ բախման։ 2021թ. սեպտեմբերի-հոկտեմբերին դուք Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններում իրանական զորավարժությունների ականատես եղաք, որը Սովետական միության փլուզումից հետո ամենամասշտաբայինն էր։ Դա հստակ ուղերձ էր տարածաշրջանային եւ միջազգային խաղացողների համար՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը, սահմանները փոխելու հարցում մեր ունեցած դիրքորոշման հարցում։ Մենք կայունություն, խաղաղություն ենք ուզում, կարիք կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները շարունակվեն։ Մենք կարող ենք բազմաթիվ ընդհանուր հարցերի շուրջ աշխատել՝ հատկապես՝ Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգիայի արտադրության եւ տարանցման հարցում։ Մեկ այլ հարց կարող է լինել Սովետական միության շրջանում գոյություն ունեցած երկաթուղային ցանցի վերագործարկումը, կամ տարածաշրջանում շրջակա միջազգային, Կուր եւ Արաքս գետերին վերաբերող հարցը, մենք կարող ենք քննարկել «Հյուսիս-Հարավ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցնքերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Մենք ընդհանուր շատ հարցեր ունենք, որոնց շուրջ կարող ենք խոսել։ Այդ պատճառով ուժի կիրառումը Հարավային Կովկասում խնդիրներ լուծելու տարբերակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://news.am/

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53