Իրավապաշտպանը գերի ընկած հայ սպայի մասնակցությամբ տեսանյութը համարում է Ժնևյան կոնվենցիայի խախտում

27.08.2020 10:41
3517

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանում գերի ընկած ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձը համարում է Ժնևյան կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

«Այս անգամ, ի տարբերություն վերջին ժամանակներում տեղի ունեցած նախորդ դեպքերի, Ադրբեջանի տարածքում հայտնվել է սպա։ Տարիներ շարունակ հակառակորդ կողմն, առևանգելով կամ մոլորված անձանց գերի վերցնելով, փորձում է փոխանակել Արցախում անազատության մեջ գտնվող Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի հետ (վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով – խմբ․)։ Այդ պատճառով ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ տեղի է ունեցել առևանգում։ Անգամ զինվորականի մոլորված լինելու դեպքում, Ժնևյան 3-րդ կոնվենցիայի համաձայն, իրենք պետք է վերաբերվեն նրան որպես ռազմագերու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը։

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութին՝ իրավապաշտպանն ընդգծեց, որ դա Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Նրա խոսքով՝ ըստ կոնվենցիայի, գերեվարված անձը պետք է պաշտպանված լինի ամբոխի ավելորդ հետաքրքրությունից։

«Անազատության մեջ գտնվող անձին պարտադրել են ասել այն ամենը, ինչ մենք տեսնում ենք տեսանյութում՝ սա հենց Ժնևյան կոնվենցիաների խախտում է։ Լավ երևում է, որ սպան ընթերցում է այդ տեքստը և նա պարտադրված է այդ ամենն անում։ Առանց դատ ու դատաստանի նրանից կորզում են ինչ-որ ցուցմունքներ։ Սա նաև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Այս ամենում կա ևս մեկ կողմ՝ նրանք ամեն ինչ անում են ցուցադրաբար, ինչը նշանակում է, որ կա նաև քաղաքական միտում։ Սա հայկական կողմին հնարավորություն է տալիս, որպեսզի հասցնենք այդ գործը ոչ միայն միջազգային ատյաններ, այդ թվում և Եվրոպական դատարան, այլև քաղաքական այս կամ այն հարթակ»,- ընդգծեց Ալավերդյանը։

Նա հույս հայտնեց, որ հայկական կողմը կկարողանա ողջ և առողջ հայրենիք վերադարձել Գուրգեն Ալավերդյանին։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսանյութին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Գուրգեն Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 24-ին: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է:

 

Լիլիթ Դեմուրյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21