Իշխանությունը չօգնի՝ ինքներս կանենք․ հայ ինժեներները` պաշտպանական ոլորտի ուժեղացման մասին

01.12.2020 14:11
1272

Ինժեներական ընկերություններից մեկի ղեկավարը կոչ է անում գործընկերներին գործի անցնել պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման հարցում։ Եթե պետությունն այդպիսի խնդիր չի դնում, ինժեներներն իրենց բնորոշ ճշգրտությամբ ինքնուրույն խնդիր կդնեն, կբաշխեն ուժերն ու կլուծեն այն։

Վերջին մարտական գործողությունները ցույց տվեցին, որ հայ ինժեներները միասին կարող են շատ այլ մեծ արդյունքներ արձանագրել, քան առանձին-առանձին։ Locator հայկական ինժեներական ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը կարծում է, որ հիմա կարևոր է հասկանալ, որ այդպես կարելի է աշխատել ոչ միայն պատերազմի ժամանակ։

Թեև Հայաստանում չկան «Ալմազ-Անտեյի» ու Lockheed Martin-ի պես խոշոր ընկերություններ, որոնք կկարողանային ինքնուրույն սկզբից մինչև վերջ պաշտպանական նախագծեր իրագործել, սակայն կան ընկերություններ, որոնք լավ մակարդակի վրա մասնագիտացված են կոնկրետ ուղղություններով․ մի տեղ կան լավ ինժեներ-մեխանիկներ, մի տեղ՝ էլեկտրոնային սարքավորման մասնագետներ, մի տեղ խառատի աշխատանքներն են լավ անում, մի տեղ էլ լավ ծրագրավորներ են։

«Մենք ուզում ենք միավորել մեր մասնագետների ջանքերը։ Մենք աշխատում ենք տարբեր ընկերություններում, ոմանք՝ գիտական ինստիտուտներում, ինչ-որ մեկն էլ` պարզապես սեփական արհեստանոցում։ Բայց եթե բոլորս միասին հետևողական աշխատենք ինչ-որ կոնկրետ խնդրի վրա, մենք կարող ենք արդյունքի հասնել», - նշեց Խաչատրյանը։

Հիվանդները ոտքի կկանգնեն. հայ ինժեներներն ու բժիշկները «կախարդական» սարք են ստեղծել

Տարբեր պատճառներով՝ պետությունը միշտ չէ, որ ինժեներների համար պաշտպանական խնդիրներ է ձևավորել։ Ինժեներներն ուզում են լուծել խնդիրն այնպես, ինչպես կարող են, և դա անել ոչ թե ամպագոռգոռ ելույթներով, այլ գործով։ Եթե խնդիր չեն տալիս, ինքնուրույն գլուխ կհանեն։

«Մենք ուզում ենք ինքներս ընտրել խնդիրը, հստակ ձևակերպել այն, ուժերը բաշխել ու սկսել լուծել», - ասաց Խաչատրյանը։

Մի քանի ընկերություն, որոնց առաջարկվել է այս գաղափարը, ընդունել են այն։ Բայց նա պատրաստ է քննարկել այդ հարցերը ընկերությունների ու նույնիսկ առանձին մասնագետների՝ ինժեներների, ֆիզիկոսների, ծրագարվորների հետ, որոնց նա կարող է և չճանաչել։

Ինչպե արդեն գրել էինք` մարտական գործողությունների ժամանակ «Հայթեք» ընկերությունների մասնագետները միավորվել էին կամավորական սկզբունքներով ու աշխատում էին նախագծերի վրա, որոնք այն պահին անհրաժեշտ էին։ Հնարավոր է՝ պետության կողմից կազմակերպելը շատ ավելի արդյունավետ լիներ, քան ինքնակազմակերպման դեպքում։ Շատ հնարավոր է։

Բայց կարելի է մեղավորների փնտրել ու սահմանափակվել դրանով, իսկ կարելի է աշխատել ինչպես կարող ես` անելով այն, ինչ կարող ես քո պես այլ մարդկանց հետ։ Ինժեներները հենց դա են ուզում անել։


armeniasputnik.am

Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

20.10.2026 20:21

Կապանի լեռնահարստացման կոմբինատի շնորհիվ իրականացվել է ևս մեկ կարևոր սոցիալական և բնապահպանական ծրագիր

20.10.2026 18:42

Քրիստոնեական յոթ սրբավայր Շիկահողում, որից երկուսը՝ գերության մեջ

20.10.2026 17:24

«TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ

20.10.2026 16:11

Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցը վերակառուցված է. վարչապետ

20.10.2026 15:41

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

20.10.2026 15:34

Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

20.10.2026 15:33

ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ՀՀ գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 մլն դոլարի

20.10.2026 15:27

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով

20.10.2026 15:16

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

20.10.2026 12:48

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այսօր Օսլոյում կհանդիպի Զելենսկու հետ, որից հետո կմեկնի Մոսկվա. Axios

20.10.2026 12:38

Ես պատրաստ եմ, եթե նրանք ցանկանում են. Թրամփը՝ Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման մասին

20.10.2026 12:36