Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղերձն ուղղված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան

28.05.2025 11:17
458

Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։

1918 թվականի մայիսի 28-ը հայ ժողովրդի բազմադարյա պատմության շրջադարձային էջերից է: Ուղիղ 107 տարի առաջ այս օրը, մայիսյան հերոսամարտերի շնորհիվ, հայ ժողովուրդը վերականգնեց իր պատմական արժանապատվությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Ու թեպետ Առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի, այնուամենայնիվ հիմք դարձավ հետագա հանրապետությունների կերտման ու շարունակական զարգացման համար:

Մայիսի 28-ի խորհուրդն այսօր առավել քան երբևէ արդիական է՝ որպես հիշեցում մեր ազգային արժեքների, ինքնության ու անկախության պահպանման ճանապարհին: Այս օրը վկայությունն է այն փաստացի իրականության, որ բազմաթիվ զրկանքների ու փորձությունների միջով անցնելով, անգամ ցեղասպանություն վերապրելով հայ ժողովուրդը կարող է, թեկուզ սակավաթիվ զորքով, բայց և ճիշտ առաջնորդների շնորհիվ հաղթահարել ցանկացած դժվարություն և շատերի համար անհնարին թվացող հաղթանակը դարձնել հնարավոր:

Այսօր այդ ոգին մեզ պետք է այնպես, ինչպես երբևէ։ Մենք կանգնած ենք նոր փորձությունների առաջ, և միայն պետականության նկատմամբ պատասխանատվությամբ ու ազգային արժանապատվության բարձր գիտակցումով կարող ենք պահպանել ու զարգացնել այն, ինչ ստեղծել են մեր նախնիները։

Ուստի տոնական այս օրը առիթ է հիշելու և փառաբանելու նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին՝ նրանց շարքերում հպարտորեն նշելով կապանցի Արամ Մանուկյանին և մեր մյուս համերկրացիներին, ովքեր մեծագույն ներդրում են ունեցել մեր պատմության ամենաբացառիկ էջերից մեկի կերտման գործում: Փառք ու պատիվ և հավերժ խոնարհում բոլոր նահատակների հիշատակին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մեզ հպարտություն ներշնչող այս կարևոր տոնի առթիվ, մաղթում վճռական կամք, բարձր գիտակցություն և անսասան հավատ՝ պետականության պահպանման և մեր ազգային նպատակների իրականացման դժվարին ճանապարհին:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34