Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր ութերորդ

13.07.2024 11:21
835

Փառատոնի այս օրն էականորեն տարբերվեց մյուսներից. դահլիճում լեգենդար Մարիուս Պրեդան էր, ով հանդիսականին որոշակի հայտնի էր նախորդ օրվա երկու ելույթներով: Այս անգամ նվագեց ցիմբալով՝ լարավոր հարվածային մի նվագարան, որ տարածում ունի Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Մոլդովայում և այլուր: Ավելի շատ մեր քանոնին հիշեցնող, բայց այն նվագում են փայտե հատուկ թակիչներով՝ լարերին հարվածելով:

Բեմահարթակում նա մենակ չէր, այլ ջազային քառյակով (Արթուր Սաթյան՝ դաշնամուր, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ, Էդգար Ավետիսյան՝ բաս կիթառ, Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն):

Մարիուս Պրեդային անվանում են մարդ-նվագախումբ: Այն արվեստը, ինչ նա ցուցադրեց բեմի վրա, դժվար է բառերով նկարագրել: Նրա ցիմբալի ամեն մի հարված ուժի և երաժշտության արտահայտություն էր:

Իմ մանկության և ընդհանրապես բոլոր ժամանակների սրտակից ընկեր Սամվել Ավանեսյանը՝ փառատոնի հիմնադիր Սևակ Ավանեսյանի հայրը, համացանցի իր գրառման մեջ նշել էր՝ հայտնվել էինք «գժական» մթնոլորտում: Անպատկերացնելի են այն հնչյուններն ու ոգեղենությունը, որ բեմից հաղորդվում էր դահլիճին: Հետո երաժշտի պահանջով բեմ բարձրացավ Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սան, շնորհալի սրնգահար Նարեկ Սարգսյանը իր հասուն նվագով միանալով ավագ երաժիշտներին:

Հաջորդիվ բեմահարթակում էր ջազմեն Տիգրան Սուչյանը՝ պատանի երաժիշտներով, որոնց հետ փառատոնի շրջանակում վարպետաց դասեր է անցկացնում: Եվ դարձյալ երաժշտական անկրկնելի մթնոլորտ: Եղավ ժամանակ երաժշտի ձեռքին ջութակն էր և դարձյալ վարպետորեն էր կատարում:

Համերգն ավարտվելուց հետո էլ դահլիճում դրական էներգետիկան և հույզերը երկար ժամանակ չէին մարում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40