Կապանի լեռնահարստացման կոմբինատում նշվեց հանքագործի ու մետալուրգի օրը

18.07.2016 20:46
3523

Ապրիլի վերջից Կապանի հանքարդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունը՝ լեռնահարստացման կոմբինատը դարձավ ռուսական «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության  մի մասը: «Պոլիմետալը» Հայաստանում գործունեություն է սկսել 2015 թ-ից՝ ձեռք բերելով Մեղրու տարածաշրջանի Լիճքվազի բազմամետաղային հանքավայրը: Ընկերությունը լեռնահանահանքային արդյունաբերության ոլորտում աշխատում է 1998 թ-ից, որի դուստր ձեռնարկություններն աշխատում են Ռուսաստանի Դաշնության յոթ երկրամասում եւ մարզում:

Խորհրդային Միության օրոք հուլիսի երրորդ կիրակի նշվում էր հանքագործի եւ մետալուրգի տոնը, եւ ռուսական «Պոլիմետալ» ընկերությունն ըստ ամենայնի որոշել է Կապանի լեռնահարստացման կոմբինատում վերականգնել հին օրերի ավանդույթը: Համենայն դեպս, հուլիսի 17-ի կիրակի օրը կոմբինատում նշեցին մասնագիտական այդ տոնը: Ձեռնարկության հրապարակում ինքնաշեն բեմ էր կահավորվել: Հանքագործներին տոնի առթիվ առաջինը ողջերթի խոսքեր հղեց «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի արտադրության գծով տեղակալ Վիտալի Սավչենկոն, ով այդ նպատակով հատուկ ժամանել էր Կապան. «Հուսով եմ որ «Պոլիմետալը» այստեղ է եկել երկար ժամանակով, առայժմ մենք ընտելանում ենք միմյանց, տեսնում, թե ով ինչպես է աշխատում, ինչպիսի սկզբունքներ ունի: Լիահույս եմ, որ ընտելացման շրջանն արագ կանցնի, եւ կսկսենք պատասխանատու լինել մեր արած գործերի համար»:

Հանդիսության մասնակիցներին բարեմաղթանքներ հղեց նաեւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը. «Միայն ամուր կամք ունեցողներ են աշխատում հանքարդյունաբերության ոլորտում, այն էլ վտանգավոր պայմաններում: Ուստի իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում հանքագործներին, հանքահարստացնողներին, տեխնիկներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ճակատագիրը եւ կյանքը կապել են հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման գործին՝ մինչեւ վերջնական արտադրանք: Ձեր ամուր կամքն ու բնավորությունը միայն մեր ձեռնարկությանը լավագույն արդյունքներ կապահովեն: Թող ձեզ հաջողությունն ուղեկցի աշխատանքում, եւ բարեկեցություն ու խաղաղություն ձեր ընտանիքներին»:

Այնուհետեւ անցկացվեցին կոմբինատի լավագույն աշխատակիցների պարգեւատրումներ: Բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար շնորհակալագրով պարգեւատրվեցին երկրաբանական բաժնի կեռնի տեխնիկ Արամ Մնացականյանը, էներգամեխանիկական ծառայության խառատ Յուրա Պետրոսյանը, ստորգետնյա հանքի բեռնատարի վարորդ Արինե Առաքելյանը, էներգամեխանիկական  ծառայության էներգետիկ վարպետ Աշոտ Հակոբյանը, ապարաբարձիչի մեքենավար Էրիկ Աբգարյանը, հանքի ջոկատի պետ Դավիթ Աթայանը, բումերի (հորատմեքենա), մեքենավար Արամ Գեւորգյանը, հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգ Դավիթ Նավասարդյանը, հարստացուցիչ ֆաբրիկայի աղացամեքենավար Սուրեն Թամրազյանը, աշխատանքի պահպանության եւ արտադրական անվտանգության բաժնի լեռնափրկարար Արթուր Բակունցը:

«Պոլիմետալ» ընկերության ձեռնարկություններում անց են կացվում մասնագիտական վարպետության մրցույթներ: Կապանի լեռնահարստացման կոմբինատում էլ տոնին ընդառաջ անցկացվեցին նման մրցույթներ: Մասնագիտական վարպետության «Լավագույն մասնագետ» ապարաբարձիչների մեքենավարների մրցույթում հաղթող ճանաչվեց Արսեն Հարությունյանը, բեռնատարների վարորդների մրցույթում՝ Արմեն Հարությունյանը, հորատողների մրցույթում՝ Նելսոն Աթայանը, բումերի օպերատորների մրցույթում՝ Արամ Գեւորգյանը: Նրանց, ինչպես նաեւ երկրորդ ու երրորդ տեղը գրավվածներին, հուշանվերներ հանձնվեցին:

Հանդիսության ավարտից հետո ձեռնարկության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով կոմբինատի առաջիկա խնդիրներին՝ տեղեկացրեց, որ զարգացման կարճաժամկետ պլանի շրջանակում նախատեսվում է գնահատել կոմբինատի հանքահումքային բազան, բարձրացնել հանքի արտադրողականությունը, ինչպես նաեւ բարելավել հանքաքարից մետաղի կորզման ցուցանիշը: Այս ամենին հասնելու համար պլանավորվում է ավելացնել լեռնաերկրաբանական աշխատանքների ծավալները, հանքում իրականացնել տեխնիկական-կազմակերպչական միջոցառումներ, օժանդակ սարքավորումներով լրացնել ինչպես ստորգետնյա հանքը, այնպես էլ հանքահարստացուցիչ ֆաբրիկան: Իսկ հիմնական խնդիրն է 2017 թվականի երկրորդ կիսամյակում հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 650 հազար տոննայի:

Պատասխանելով «Սյունյաց երկրի»՝ ձեռնարկության տեխնիկական վերազինման մասին հարցին՝ գլխավոր տնօրենն ասաց, որ 2016 թվականի պլանը քննարկվել է հուլիսի 6-ին՝ ընկերության ժողովում: Նախատեսվում է 15 միավոր հիմնական եւ օժանդակ տեխնիկա ներդնել ստորգետնյա հանքում ու ավելի քան 50 սարքավորում այլ տեղամասերում (հանքահարստացուցիչ ֆաբրիկա, մեխանիկական եւ էներգետիկական ծառայություններ, լաբորատորիա եւ այլն):

Կոմբինատի տեխնիկական վերազինման միջնաժամկետ պլանի համաձայն՝ օգոստոս-սեպտեմբերին պատրաստվելու է 2017-18 թթ. ձեռնարկության տեխնիկական վերազինման պլանը: Ինչ վերաբերում է «Պոլիմետալի» որդեգրած սոցիալական ծրագրերին, ընկերությունը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների հետ՝ հաշվի առնելով բնակչության շահերը: Տարեց տարի այդ քաղաքականությունը կոնկրետացվում է, որ բոլորին տեսանելի լինի թե որտեղ եւ ինչ չափով են ներդրումներ արվում:

Ինչ վերաբերում է հնարավոր կրճատումներին՝ գլխավոր տնօրենը փոխանցեց, որ կրճատումներ չեն լինի, որ իրենք գնահատում են կոմբինատի ներուժը, որոնց որակավորումն ու հմտությունները հնարավորություն են ընձեռում կատարել առաջադրանքները, կմնան իրենց աշխատանքային տեղերում: Ինչ վերաբերում է վարչական ապարատին, ապա այն կհամապատասխանեցվի «Պոլիմետալ» ընկերության վարչական ապարատի կառուցվածքին, որ վաղուց արդարացրել է իրեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24