Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացրել Հակարիի կամրջի վրա

27.04.2023 10:39
940

Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացնում Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է», - սահմանապահ զորքերի գնդապետը զեկուցում է իր գլխավոր գերագույն հրամանատարին՝ Իլհամ Ալիևին:

Այժմ դեպի Արցախ տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա ադրբեջանական այս անցակետն է, հետո էլ ադրբեջանցի ակտիվիստներինը՝ Շուշի-Քարինտակ խաչմերուկում:

Արցախի առողջապահության նախարարությունը երեկ ահազանգում էր՝ ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել է 28 հիվանդի տեղափոխումը Հայաստան՝ նրանց թվում սուր լեյկոզով 9-ամյա երեխա է և հղիության վերջին փուլում գտնվող կին, որին ծննդաբերելուց հետո անհապաղ սրտաբանական վիրահատություն է անհրաժեշտ, այն անհնար է իրականացնել Արցախում։ Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ծննդկանը, երեխան և էլի ծանր հիվանդներ Երևան են հասել:

«Այսօր 16 հոգի, մարդիկ, ովքեր բժշկական, առողջական խնդիրներ ունեն, մեր ավտոմեքենաներով և մեր միջնորդությամբ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, պլանավորում ենք, որ մարդիկ, ովքեր իրենց բուժումը ստացել են Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում, վերադառնալու են», - ասաց ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

Պաշտոնական Բաքուն պնդում է Հակարիի այս անցակետը երթևեկը թափանցիկ դարձնելու համար է, և այն չի խոչընդոտի, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայկական ծագմամբ քաղաքացիները գնան-գան»:

Գնացող եկողներն առայժմ Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաներն են

դրբեջանական այս երկու անցակետերի միջև են մնացել Շուշիի շրջանի 4 գյուղերը՝ 350 արցախցիներ, կիրակի օրվանից կտրված են Ստեփանակերտից էլ, Գորիսից էլ։ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր գյուղերում առայժմ սննդի սուր խնդիրներ չկան, տեղեկացնում է Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը:

«Գյուղում ամեն ինչ կա, կարտոֆիլն ունեն, ալյուրը կա, լոբին կա, կանաչեղենը կա, պանիրը կա, մի խոսքով սովամահ չենք լինի», - նշեց Շուշիի վարչակազմի ղեկավարը:

Գրիշա Հովհաննիսյանը հույս ունի՝ ռուս խաղաղապահները կկարողանան հումանիտար բեռ հասցնել գյուղերին

Գրիշա Հովհաննիսյանը հույս ունի, որ ռուս խաղաղապահները կկարողանան հումանիտար բեռ հասցնել գյուղերին, եթե այս կրկնակի բլոկադան շարունակվի:

Այդ գյուղերում ապրողները, սակայն, արդեն իսկ տագնապում են. մեծշենցի Մարո Մկրտչյանը բազմազավակ մայրիկ է, ալյուր դեռ ունի, բայց վերջանալու վրա է:

Գյուղի խանութն էլ, բնականաբար, ոչինչ չի ստանում՝ մարդիկ ապավինում են այն ամենին, ինչ նկուղներում է մնացել:

«Պահածոներ եմ սարքել, ունեցել եմ ձեռքի տակ, բայց արդեն վերջանալու վրա են», - ասաց Մեծ Շենի բնակիչը:

Գեղամ Հարությունյանը գյուղում մենակ է ապրում, մինչև այս բլոկադան հացը գնում էր. - «Հաց էի առնում Տեղ գյուղից, երկու օրը մեկ գնում էի Տեղ գյուղ գալիս, խոզերի կերն էի բերում ու իմ, հիմա ո՛չ էն եմ կարում բերեմ, ո՛չ էն, ազնվությամբ՝ բերածս կերել եմ ու էլ չունեմ պահած»:

«Կգնամ հարևաններից կբերեմ», - ծիծաղում է մեծշենցի տղամարդն ու անմիջապես տխրում՝ ինքը հեչ, ֆերման կեր չունի։

«Անասնակերի մասին խոսք չկա, էս րոպեին իմ ոչխարները, կովերը բաց եմ թողել արածում են, կգան՝ կգան, չէ՝ չէ, բայց հղի մերուններ ունեմ խոզի, կեր չունեմ, իրանց էլ պիտի բաց թոնե՞մ», - նշեց Հարությունյանը:

Կեր չլինելու պատճառով ստիպված է կրճատել խեղճերին. - «Հենց հիմա երեք հատ մորթել եմ»:

Կամուրջը բացվի, ադրբեջանցիներն այդտեղից հեռանան՝ Գեղամ Հարությունյանն այսպիսի հույսեր չունի այն օրից, երբ ադրբեջանցիներն սկսեցին ասֆալտապատել Մեծ Շենի ճամփան, որ Լաչինի միջանցքի մի մասն էր։ «Մեզ մեր կածանն էլ էր հերիք», - ասում է նա։

https://www.azatutyun.am/

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00