Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր իններորդ

15.07.2024 11:48
784

Ամենահզոր երաժշտությունն անտառային լռությունն է։ Հայտնի կոմպոզիտորներից մեկի արտահայտած միտքը ակամա հիշեցի՝ կարդալով փառատոնի հուլիսի 14-ի խորագիրը՝ «Լռության երաժշտությունը»։ Համերգի ընթացքում հնչած երաժշտությունն էլ մեծավ մասամբ ներդաշնակ էր այդ բնութագրմանը։

Փառատոնին միացավ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ ինքնատիպ մի երաժիշտ՝ կապանցի երաժշտասերին հայտնի անցած տարվա փառատոնից։ Նա և ջութակահար Կարեն Շահգալդյանը մինչ համերգը սկսվելը ներկայացրին իրենց տպավորությունները՝ օրվա խորհրդին առնչվող։

Հայկի կատարումներով սկսվեց համերգային երեկոն։ Նախ Քշիշտոֆ Պենդերեցկի՝ «Արիա» ստեղծագործությունը հնչեց, այնուհետև Առնո Բաբաջանյանի «Վեց պատկերը»՝ Իմպրովիզացիա, Ժողովրդական, Տոկատին, Ինտերմեցո, Խորալ, Սասունցիների պարը։

Դաշնակահարը կատարեց նաև վրացուհի կոմպոզիտոր Ռուսուդան Մեյփարիանիի «Մանրանվագ» ստեղծագործությունը։ Ի դեպ, հետաքրքիր անակնկալ էր սպասվում հանդիսատեսին. Հայկ Մելիքյանը կատարեց 20-րդ դարի ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Քեյջի «Սյուիտ խաղալիք դաշնամուրի համար» գործը։

Այնպես չէ, որ երեկոն Հայկ Մելիքյանի բենեֆիսն էր. դաշնակահար Արմեն Քարամյանն իրեն հատուկ ներշնչանքով կատարեց Սերգեյ Պրոկոֆևի «Տոկատ ռե մինոր» ստեղծագործությունը։ Մի ստեղծագործություն էլ Հ. Մելիքյանը հնչեցրեց ջութակահար Կարեն Շահգալդյանի հետ՝ Արվո Պյարտ Spiegel im Spiegel`  ջութակի և դաշնամուրի համար։

Հայկ Մելիքյանը Բախի մի ստեղծագործություն էլ հանդիսականին մատուցեց դաշնակահար Արմեն Պուչինյանի ընկերակցությամբ։

Հնչեց նաև Հայկ Մելիքյանի հեղինակային ստեղծագործությունը՝ տաղանդավոր դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանի նվագակցությամբ՝ նվիրված  Հայոց մեծ ցեղասպանության 100-ամյակին և բաղկացած երեք մասից։

Փառատոնի տասներորդ օրը հանդես կգան ապագա աստղերը, նրանց թվում՝ նաև Աիդա Ավանեսյանը։

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10