Կապանի օդանավակայանի համար կներկրենք երկու օդանավ. Երեւանից Տաթեւ կտեւի 50 րոպե. «Armenian helicopters»-ի տնօրեն Արսեն Մանուկյան |news.am|

27.05.2019 15:24
1795

Ունենալով տեղեկություն, որ մարզում նախատեսվում են շահագործման հանձնել Կապանի օդանավակայանը, մենք նախապատրաստվում ենք թույլտվություններ ստանալուց 2 ամիս հետո ներկրել 2 օդանավ, արդեն՝ 5-6 տեղանոց, որը կլինի բիզնես դասի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, , «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին հայտարարեց ‘Armenian helicopters’ ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի քայլերով Սյունիքի մարզը բոլորի համար դառնում է ավելի հասանելի. «Մենք հնարավորություն ենք ընդձեռում գործարարներին համագործակցել եւ իրականացնել հատուկ բնույթի չվերթներ։ Նմանատիպ հաջողված փորձ ձեռք բերեցինք Առողջապահության նախարարության Էրեբունի բժշկական կենտրոնի հետ համատեղ։ Արդեն 2 ամիս է, մենք չվերթներ ենք իրականցնում շտապօգնության նպատակներով։ 

Հատուկ բնույթի չվերթների շրջանակներում՝ կարելի է առանձնացնել գործարարների համար այնպիսի չվերթներ, ինչպիսիք են, օրինակ ընդերքի զոնդավորման աշխատանքները, քարտեզագրման նկարահանումների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող չվերթները եւ այլն»,- ասաց Մանուկյանը եւ պատմեց, որ հիմա իրենք թռիչքներ են իրականացնում դեպի Թբիլիսի, Վան, Ղարս, Էրզրում, ինչպես նաեւ՝ Հայաստանի ողջ տարածքում:«Այս տեսանկյունից մենք լավ առաջարկություն ենք ներկայացնում զբոսաշրջության ոլորտում ընդգրկված կազմակերպություններին՝ առաջարկելով անհատական տուրիստական երթուղիներ մշակել այս չնաշխարհիկ բնություն ունեցող եւ պատմամշակութային վայր ունեցող Սյունիքի մարզում։ Դա կրճատում է ժամանակը ճանապարհի վրա ծախսելով, օրինակ՝ Երեւանից Տաթեւը ժամանելով 50 րոպեի ընթացքում»,- ասաց ընկերության տնօրենը եւ ներկայացրեց, թե ինչ ուղաթիռներ են ներկրել.

«Մենք բարդ ու դժվար նախապատրաստական աշխատանքներ անցնելուց հետո նախորդ տարի իրավունք ստացանք շահագործելու ուղաթիռներ Հայաստանում, եւ այժմ շահագործում ենք ամերիկյան արտադրության «Robinson R66» տիպի ուղաթիռը նախատեսված 4 ուղեւորի համար, եւ «Airbus» ընկերության արտադրած «H130» եւ «H125» ուղաթիռները համապատասխանաբար 5 եւ 6 ուղեւորների համար»,- ասաց Մանուկյանը եւ վերջում ներկաներին առաջարկեց՝ գնալ եւ ուսումնասիրել դրսում կայանված ուղաթիռները։

news.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24