Կապանի օդանավակայանի մասին՝ առանց քարոզչական շեշտադրումների

13.07.2017 14:38
1793

(Հատված լրագրող Սաթիկ Սեյրանյանի՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հարցազրույցից)


 

Ս.Ս.- Անցած շաբաթ փորձնական թռիչք իրականացվեց Կապանի օդանավակայանում, խնդրեմ, ներկայացրեք, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ծրագրեր կան այդ առումով եւ ե՞րբ են նախատեսվում Երեւան-Կապան կանոնավոր թռիչքները, ի՞նչ կարժենան ավիատոմսերը եւ այլն:

Ս.Ա.- Ճիշտն ասած՝ տվյալ թռիչքը, որ կատարվեց դեպի Կապան ոչ թե փորձնական էր, այլ սիրողական, թռիչքն իրականացնող անձը մեր հրավերով եկել էր Հայաստան, մենք նրա հետ նախաձեռնել ենք մի առանձին պրոյեկտ՝ փոքր ավիացիայի զարգացման եւ, մասնավորապես, մեր ուսումնական կենտրոնի ակտիվացման հետ կապված, որպեսզի սիրողական օդաչուները, ովքեր ուզում են ստանալ օդաչու կոչվելու իրավունք (ոչ կոմերիցիոն), կարողանան մեր ուսումնական կենտրոնի շրջանակում ստանալ այդ փաստաթուղթը: Տվյալ անձը, ով իր սեփականության իրավունքով ունի այդ օդանավը, որ վայրէջք կատարեց Կապանում, ըստ էության ուղղակի սիրողական թռիչք իրականացրեց: Բայց քանի որ Կապանը Հայաստանում ունի ամենաբարդ օդանավակայանը, ես մեր աշխատակիցներից մեկին խնդրեցի՝ վաստակավոր օդաչու, որպեսզի ուղեկցի տվյալ անձին, քանի որ օդանավակայանը հեշտ օդանավակայան չէ: Բայց դա ոչ կոմերցիոն, սիրողական թռիչք էր եւ այդ օդաչուն կոմերցիոն սկզբունքներով թռիչքներ իրականացնելու իրավունք էլ նույնիսկ չունի՝ ելնելով իր պատրաստվածությունից:

Իսկ թե երբ կգործարկվի եւ տոմսերն ինչ կարժենան, այս պահին, կարծում եմ, վաղ է ասել, մենք այս տարի նախաձեռնել ենք իրականացնել Հայաստանի օդանավակայանների ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչ վիճակում են օդանավակայանները, տեսնելու, թե ինչպես կարող է զարգանալ փոքր ավիացիան Հայաստանում: Կան նախնական ուսումնասիրություններ տոմսերի գների առումով եւս, որոնք նախնական են:

Առհասարակ ավիացիայում փոքր օդանավի տոմսը երբեք էժան չի լինում: Եվ եթե այդ պրոյեկտը գործարկվի փոքր ավիացիայի մասով, կարծում եմ՝ սկզբում լինելու է աերոտաքսի՝ ըստ պատվերի աշխատող, այնուհետեւ նոր ըստ պահանջարկի:

Ս.Ս.- Արդեն հստակ պատկերացում կա՞, թե որքան կլինի տոմսի արժեքը:

Ս.Ա.- Չէ, դեռ վաղ է խոսել այդ մասին: Երբ մենք ուսումնասիրություն կանենք, կհասկանանք օդանավակայանների վիճակը, կպատկերացնենք ինչքան ներդրում է պահանջում:

Ս.Ս.- Միայն Կապանո՞ւմ է լինելու:

Ս.Ա.- Չէ, չէ: Աշխարհագրորեն հյուսիս-հարավ պիտի գտնվեն այդ կետերը, թե որտեղ… Եթե չեմ սխալվում ունենք 16 օդանավակայան, որոնցից պիտի գործարկվի, կարծում եմ, 3-4-ը, որպեսզի կապեն այդ կետերն իրար: Փոքր ավիացիան, իմ հասկանալով, քաղավիացիայի ոլորտի այն բլոկներից է, որը միանշանակ զարգանալու է, պրոցեսը տեղի է ունենալու, բայց ժամկետների մասին խոսելը դեռ շուտ է:

25 հունիսի 2017թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40