Կապանի օրվա ծրագրում  նաև «Սյունյաց երկրի» հերթական հատուկ համարի շնորհանդեսն էր

19.08.2024 16:50
722

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի էլեկտրոնային գրադարանում՝ Կապանի օրվա շրջանակում, տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի՝ «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագրով հատուկ թողարկման  շնորհանդեսը։

Համարում, որ  հրատարակվել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հովանավորությամբ, հանգամանորեն ներակայացված են Սյունիքի թագավորության պատմությունը, Սյունիքի տարածաշրջանի 10-12 դդ․ կարևոր իրադարձությունները և այդ ժամանակաշրջանում մայրաքաղաք Կապանի դերակատարությունը։

Օրվա խորհուրդը մանրամասնեց միջոցառման կազմակերպիչ, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Թերեզա Գալստյանը։

Քանի որ շնորհանդեսին մասնակցում էին նաև ռուս դիվանագետներ, նրանց համար ցուցադրվեց ամսագրի բովանդակության մասին փոքրիկ տեսանյութ՝ ռուսերեն լեզվով։

Պատմական տվյալ ժամանակաշրջանը բնութագրեց «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Գևորգյանը։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը նախևառաջ երախտագիտություն հայտնեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ նվիրումի և պրոֆեսիոնալիզմի, ինչպես և հայրենի եզերքի պատմության փառավոր էջերը նորովի հանրայնացնելու համար։

Գնահատանքի խոսք ուղղվեց նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին՝ թերթի հատուկ համարի հրատարակումը հովանավորելու համար։

- Թեև խոսքը մոտ 8-9 դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին է, բայց Սյունիքի թագավորության պատմության դասերը չափազանց արդիական են ու պահանջված մեր օրերում, երբ Սյունյաց աշխարհը հերթական անգամ հայտնվել է բազմաթիվ մարտահրավերների դեմ հանդիման, երբ այսպես կոչված մեր հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, հետևողականորեն աղավաղում են պատմությունը, պղծում են մեր սրբությունները, գրոհներ ձեռնարկում  ազգային–քրիստոնեական մեր արժեքների ուղղությամբ, – ասաց Սամվել Ալեքսանյանը։

Իր 200-ամյա պատմության ընթացքում Սյունիքը քանիցս հարձակման ենթարկվեց թուրք–սելջուկյան հորդաների կողմից, բայց արժանապատվորեն հետ մղեց նրանց։

Թագավորության  պատմությունը յուրովի է վեր հանում մի կարևոր հանգամանք ևս. մեր ազգի ամենախոցելի տեղերից մեկը մնում է միասնության և համերաշխության բացակայությունը։ Այլապես հայոց Անիից հայկական զորքերը չէին հասնի Կապան՝ սելջուկների օժանդակությամբ Սյունիքի թագավորությունը տապալելու, փառահեղ արքա Սենեքերիմին սպանելու ստույգ ծրագրով։

Եթե լիներ միասնություն, չէին լինի Բաղաբերդի անկումն ու մյուս անհաջողությունները։

Հատկապես մեր օրերում ընդօրինակման արժանի է Սյունիքի թագավորների վարած արտաքին քաղաքականությունը և ընդհանրապես նրանց որդեգրած դիվանագիտությունը։ Նաև դիվանագիտության միջոցով Սյունիքի թագավորությունը կարողացավ տասնամյակներ շարունակ շահեկան իրավիճակում գտնվել՝ շրջապատված լինելով թուրք–սելջուկների կուսակալության, Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից։

Իսկ ամենից շատ հպարտանալու տեղիք է տալիս Սյունիքի թագավորության զորական ուժը, որը կարողանում էր բազմապատիկ անգամ հզոր բանակներին հետ շպրտել՝ դրսևորելով հերոսականության և հայրենատիրության բազում օրինակներ։

Շնորհանդեսին ելույթներ ունեցան նաև ճանաչված մշակութային գործիչ Սուսաննա Մարտիրոսյանը, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, պատմաբան, վաստակաշատ մանկավարժ Ռիտա Օվչյանը, ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Սերգեյ Չաշչիխինը և ուրիշներ։

Մտքերի փոխանակությունը շարունակվեց աղանդերի սեղանի շուրջ։

Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08