Կապանի ոսկու հանքը վերավաճառվելու է $75 միլիոնով օֆշորային ընկերությանը․ նոր մանրամասներ

30.10.2018 11:10
1605

PanARMENIAN.Net - Polymetal Internationalընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի ձեռներեցներ Ալեքսանդր Ներսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ գործարար Պյոտր Քելներին, բանակցում է Կապանի իր ոսկու հանքը՝ Kapan Mining and Processing Company-ին Chaarat Gold ընկերությանը վաճառելումասին: Այդ մասին երկու կողմերը հայտարարել են ի պատասխան այդ թեմայով գրված Bloomberg-ի նյութին:

Chaarat Gold օֆշորային ընկերությունն (գրանցված է իտալական Վիրգինյան կղզիներում) օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է բազմամետաղ հանք գնել ԱՊՀ-ում $75 միլիոնով և գործարքը կարող է ավարտին հասցվել արդեն նոյեմբերի սկզբին՝ այժմ նա հաստատել է, որ խոսքը Կապանի մասին է: Դեռևս վստահություն չկա, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի, ասել են ընկերությունում, սակայն, հենց որ դա լինի, Chaarat Gold-ը կաշխատի որքան հնարավոր է արագ կնքել համաձայնագիրը, գրում է «Կոմերսանտը»:

Ֆինանսական գծով փորձագետ Օլեգ Պետրոպավլովսկին նշել է, որ Կապանի EBITDA-ն 2018-ին կկազմի 17 մլն դոլար, իսկ ակտիվի արժեքը գնահատվում է 100-120 մլն դոլար կամ Polymetal-ի կապիտալիզացիայի մոտ 3 տոկոսը: Նա հնարավոր գործարքը համարել է «ոչ նշանակալի»:

Կապանը ներառում է համանուն հանքավայրը գործող հանքով, դեռևս չմշակվող Լիճքվազհանքավայրը և հարստացնող ֆաբրիկան: Ընդհանուր պաշարները ոսկու համարժեքով կազմում են 0,7 մլն ունցիա (միջին պարունակությունը՝ 4,2 գ 1 տոննայում), ռեսուրսները՝ 1,9 մլն ունցիա (5,9 գ 1 տոննայում): 2017-ին Կապանում արտադրվել է 50.000 ունցիա ոսկու համարժեք՝ ոսկու, պղնձի և արծաթի և ցինկային խտանյութ: Զարգացման ծրագրով նախատեսվում է տարեկան 100.000 ունցիա կորզել:

2016-ին Կապանի հանքը ունեցել էր $20 մլն եկամուտ մինչև հարկումը, նշում է Financial Times-ը։

Ռուսական Polymetal PLC ընկերությունը գնել էր Կապանի ոսկու հանքը կանադական Dundee Precious Metals Inc-ի $25 միլիոնով, որից $10 միլիոնը` դրամական միջոցներով և 15 միլիոնը դոլար` ընկերության նոր բաժնետոմսերով: Գործարքը ավարտին է հասցնել 2016-ի երկրորդ եռամսյակում:

Ավելի վաղ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական Dundee Precious Metals ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով 2013 թվականին ՊԵԿ-ի կողմից ընկերությանը $10 մլն-ով տուգանելու պատմության վրա:
Ըստ Ջաբրայանի՝ 2013-ին ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ընկերության կողմից շահագործվող Կապանի հանքավայրում, որից հետո՝ 2014 թվականին տուգանել է ընկերությանը $10 մլն-ով: Որոշումը համարելով անհիմն՝ նա մի քանի անգամ դիմել է այն ժամանակ ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ այնուհետև հարցը բարձրացրել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

www.panarmenian.net

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21