Կապանի քաղաքապետարանի մեկ ամիսը

03.09.2013 13:45
2816

Համագործակցություն՝ ի շահ մարզկենտրոնի մաքրության

Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ հանդիպում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի եւ «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամի ներկայացուցիչների միջեւ: Ներկա էին նաեւ Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նորայր Հարությունյանը, համագործակցության ծրագրի ավագ փորձագետ Սամվել Նազարյանը եւ քաղաքապետի խորհրդական Տիգրան Թադեւոսյանը:

Հանդիպման նպատակն էր քաղաքի տարածքում ազատվել պոլիէթիլենային տոպրակներից եւ ստեղծել էկոլոգիական մաքուր միջավայր:

Քաղաքապետը մեծ ոգեւորությամբ ողջունեց ծրագիրը` հավաստիացնելով, որ այն մեր քաղաքացիների համար կստեղծի էկոլոգիական մաքուր միջավայր, եւ որն էլ հասարակության մեջ կձեւավորի նոր մշակույթ, ինչը շատ շահեկան կլինի կապանցիների համար:
 Հիմնադրամի նախագահ Արմինե Թուխիկյանը հպարտորեն բարձրաձայնեց, որ սույն ծրագիրը կապանցիների հետ առաջին համատեղ աշխատանքն է, որը շարունակական բնույթ կկրի: Նշվեց, որ ծրագիրն ունի ոչ միայն ուսուցողական, այլեւ սոցիալական բնույթ: Այն կանայք (մոտ 30 հոգի), ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, աջակցելով ծրագրին` կստանան դրամական օգնություն: Տիկին Թուխիկյանը հավելեց, որ կազմակերպությունը տեղական է, ուստի եւ իրենք ֆինանսավորում են հայթաթել սույն ծրագրի համար: Եվ ստացել են մի շարք կազմակերպությունների աջակցությունը` ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հիմնադրամ, «Կապան» բարեգործական հիմնադրամ:
Մինչ պայմանագրի ստորագրումը պարզաբանվեցին որոշ հանգամանքներ, որոնք պետք է համապատասխանեին համայնքի պահանջներին: Քաղաքում կտեղադրվի 42 հասարակ եւ 90 պլաստիկ աղբարկղ: Ամբողջ ծրագրի իրագործման համար տրամադրվել է 26 միլիոն 621 հազար դրամ, որից 420 հազարը՝ «Կապան» հիմնադրամը: Ստորագրվեց համագործակցության պայմանագիր: Ծրագիրը մեկնարկեց նույն օրը եւ, ինչպես նշեցինք, կկրի շարունակական բնույթ: Աշոտ Հայրապետյանն «Ուրբան կայուն զարգացման» հիմնադրամին նվիրեց բարձ` Կապան քաղաքի պատկերով:

Ուսանողական ամառ-2013

Օգոստոսի 7-ին մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «Ուսանողական ամառ-2013» միջոցառումը, որը համախմբում է հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում սովորող կապանցի ուսանողներին, նրանց առօրյան դարձնում առավել հագեցած, հաճելի եւ օգտակար, հնարավորություն ընձեռում նոր ծանոթությունների: Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում տեղի ունեցած բացման արարողությանը ներկա էին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը, փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը եւ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության հանրության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադեւոսյանը: Ժապավենը կտրելու պատիվը տրվեց Աշոտ Հայրապետյանին, ով շնորհավորեց ուսանողներին` մաղթելով անմոռանալի օրեր եւ պահեր: Քաղաքապետը նաեւ նշեց, որ նախաձեռնությունը ոչ միայն ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակ է հետապնդում, այլեւ ուղղված է երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը: Հանդիսությանն առաջին անգամ հնչեց միջոցառման օրհներգը, որից հետո ուսանողները ներկայացրին երաժշտական կատարումներ, հումորային բեմականացումներ եւ պարեր: Նախաձեռնող խմբի անդամ Հայկ Կարախանյանի հաղորդմամբ` հուլիսի 1-25-ը «Ամառ-2013»-ին մասնակցելու համար հայտագրվել էր հարյուրից ավելի ուսանող:

Միջոցառումը, որ ֆինանսավորում էր քաղաքապետարանը, տեւեց մինչեւ օգոստոսի 17-ը: Ընթացքում կազմակերպեցին մշակույթի օր` այցելություն թանգարաններ, սպորտի օր` վազք, առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ, եռօրյա վրանային ճամբար Բաղաբերդում, մեկօրյա այցելություն Արցախ: Օգոստոսի 14-ին Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց «քաղաքապետի ընտրություն», առաջադրվեց քաղաքապետի երկու թեկնածու` Տիգրան Ավագյանը եւ Բագրատ Բաղդասարյանը: Հինգ ձայնի տարբերությամբ Կապան համայնքի ղեկավար ընտրվեց Տիգրան Ավագյանը, ով իր աշխատակազմով ներկայացավ քաղաքապետարան: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց Տիգրանին` հույս հայտնելով, որ մեկօրյա աշխատանքը քաղաքապետարանում կտա իմացություն եւ փորձ: Ուսանող «պաշտոնյաները» մեկ օրվա ընթացքում ձեռնարկեցին մի շարք աշխատանքներ` երթեւեկության վերահսկողություն Չարենցի փողոցում, Գարեգին Նժդեհի արձանի լվացում եւ շրջակա միջավայրի մաքրում, քաղաքի լուսավորության բարելավում եւ այլն:

Քաղաքապետին կից խորհուրդը գործում է

Օգոստոսի 15-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Կապան համայնքի ղեկավարին կից քաղաքաշինության, ճարտարապետության ու մշակույթի խորհրդի նիստ: Նախ քննարկվեց եւ հաստատվեց խորհրդի կանոնադրությունը, ըստ որի` խորհրդի հիմնական նպատակն է քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի բնագավառներում երաշխավորությունների, առաջարկությունների մշակումը, այդ ոլորտներում համայնքի բնակիչների շահերի պաշտպանումը, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը համայնքային կարեւորագույն խնդիրների վրա հրավիրելը: Հասարակական միավորման անդամները հիմնականում ճարտարապետներ են, լեզվաբաններ, պատմաբաններ եւ այլն: Այնուհետեւ որոշում ընդունվեց Կապան-Գլենդել քույր քաղաքների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան տեղադրել մարզկենտրոնում (ինչի համար սահմանվեց առաջարկությունների ներկայացման ժամկետ), հրապարակել Կապանը ներկայացնող գրքույկ (կամ բուկլետ), ինչպես եւ Սմբատ Ստեփանյանի` Կապանի պատմությանն առնչվող գիրքը: Քննարկվեց Զանգեզուրի գոյամարտի կապանցի հերոս Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը Կապանում, Սիսիանում եւ նրա ծննդավայր Վերին Խոտանանում հավերժացնելու հարցը:
Խորհրդի նախագահ ընտրվեց Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Արմեն Գեւորգյանը, քարտուղար` պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը:

ԷՋԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ
ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆՆ ՈՒ ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00