Կապանում իրականացավ մեկ բնապահպանական ծրագիր եւս

09.06.2014 23:11
2834

«Պլաստիկ աղբից զերծ Կապան. հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ» բնապահպանական ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում  կատարված աշխատանքներն ամփոփելու, հետագա ծրագրերի համար առաջարկներ ստանալու նպատակով ծրագիրն իրականացրած «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հունիսի 6-ին Կապանի քաղաքապետարանում հրավիրել էր հանդիպում: Ներկայացվեցին ծրագրի երեք բաղադրիչով կատարված աշխատանքները: Առաջին բաղադրիչով կապանցի 30 կանանց մասնակցությամբ կարվել է 3 հազ. հատ բազմամյա օգտագործման պայուսակ` պոլիէթիլենային տոպրակներին փոխարինելու համար: Դրանք հանձնվել են քաղաքի համեմատաբար խոշոր խանութներին կամ անվճար տրամադրել հաճախորդներին: «Հասկանալի է, որ բազմամյա օգտագործման պայուսակները չեն լուծելու պոլիէթիլենային տոպրակների խնդիրը, որ կա, դա բոլորին հայտնի է, սակայն ծրագիրն ավելի շատ իրազեկման, այդ մշակույթի ներդրման խնդիր ունի», - ասաց «Ուրբան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը:  Ծրագրի երկրորդ բաղադրիչով կատարված աշխատանքները ներկայացրեց «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գարիկ Յավրումյանը, ով նշեց, որ հիմնանորոգվել է քաղաքի 12 աղբատեղի, ձեռք բերվել 90 աղբաման կենցաղային աղբի եւ 42-ը` պլաստիկ շշերի համար: Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել նաեւ մամլիչ, հիմնանորոգվել է պլաստիկի պահեստավորման համար նախատեսված տարածքի տանիքը, ստեղծվել են աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Ծրագրի երրորդ բաղադրիչը ենթադրում էր իրազեկման աշխատանքներ, որոնք իրականացվել են քաղաքի երեք եւ հարեւան Աճանան ու Սյունիք գյուղական համայնքների դպրոցներում, ինչպես նաեւ՝ պատրաստվել են սոցիալական գովազդներ: «Անկախ, թե ինչ ֆինանսավորման աղբյուրներ կունենանք, այս ծրագիրը պետք է շարունակական լինի, քանի որ դրա անհրաժեշտությունը կա: Պահեստավորված պլաստիկ շշերը կենթարկվեն մամլման, որից հետո կվաճառվեն», - ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը` տեղեկացնելով, որ արդեն քաղաքապետարանը երկու ՍՊԸ-ների հետ կնքել է հուշագրեր՝ այդ գործում համագործակցելու համար: «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը նշեց, որ արվելու է հնարավորը` Կապանում այլ ծրագրեր եւս իրականացնելու համար, քանի որ տեղական իշխանությունները պատրաստակամ են, եւ դրա համար քաղաքում կա ներուժ: «Պլաստիկ աղբից զերծ Կապան. հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ» ծրագիրը հովանավորել են Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությունը, ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային  ծրագրերը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը եւ Կապանի քաղաքապետարանը:

kapan.am, 6 հունիսի 2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40