Կապանում նշվեց անհայտ կորած ազատամարտիկների օրը

29.06.2023 16:08
1020

Բոլոր պատերազմներում լինում են զինվորներ, որոնց ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնում: Նրանք ապրում են հարազատների, մտերիմների, դրկիցների հուշերում: Բացառություն չէին Արցախյան առաջին (1992-1994 թվականներ) և 2020 թ. 44-օրյա պատերազմները: Կապանում անհայտ ճակատագիր ունեցողների թիվը 21 է: Ամեն հունիսի 29-ին հարազատները, զինակիցները, մտերիմները հավաքվում են Բաղաբուրջի հուշահամալիրում, հուշեր պատմում մեզնից առժամանակ հեռացած տղաների մասին, բայց նաև հույս փայփայում, որ մի օր որևէ բան հայտնի կդառնա նրանց ճակատագրի մասին: Հույսը վերջինն է մեռնում․․․

Հունիսի 29-ը նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների օր:  Այս անգամ ևս մարզկենտրոնում կայացած միջոցառմանը մասնակցում էին հյուրեր, մասնավորապես ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, «Հանուն քաջաց և խաղաղության» հասարակական կազմակերպության  նախագահ Զարինե Հակոբյանը, մշակույթի ոլորտը ներկայացնող մարդիկ:

Միջոցառումը սկսվեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը հանդես եկավ ոգեկոչման խոսքով և  աղոթք հնչեցրեց: Այնուհետև միջոցառման մասնակիցները բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ դնելով անհայտ զինվորի խաչքար-հուշաքարին:

Օրվա երկրորդ կեսին հուշ-ցերեկույթ կայացավ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում: Օրվա խորհուրդը մանրամասնեց անհայտ ճակատագրով ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կին Զարինե Հակոբյանը:

Ոգեղեն երգերով հանդես եկավ մշակույթի գործիչ, ձեռնադրող-վարպետ Աշուղ Աստղանուշը, սեփական բանաստեղծություններն ասմունքեց Կարինե Ամիրյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը հրապարակեց Կապանի բաժանմունքի շտաբի պետ Վարդան Ստեփանյանը: ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանն օրվա խորհրդի հետ մեկտեղ խոսեց բանակում ծառայող զինվորների ֆիզպատրաստության բարելավման խնդիրների մասին:

Հուշ-ցերեկույթը ներառում էր նաև մշակութային ծրագիր. հանդես եկան Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարներ Գագիկ Գրիգորյանը, Ինգա Մանուչարյանը, Անուշիկ Խաչատրյանը Նարե Սարգսյանը, Սուսաննա Գալստյանը, պարային կատարումներով՝ «Նարին», «Դայմոնդ», «Պարի աստղեր» պարային խմբերը:

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01