«Կարմիր» գծեր կան, որոնք չի կարելի անցնել. Արտուր Խոջաբաղյան

18.03.2021 14:34
1240

Շատ էի տարակուսել Արմեն Խաչատրյանի հայտարարությամբ եւ դրա շուրջ առաջացած աղմուկից։
Խնդիրն այն է, որ պատերազմի օրերին մի քանի անգամ տեսել եմ Արմեն Խաչատրյանին եւ գրեթե բոլոր ժամանակ էլ նա Գորիսի համայնքապետարանում էր։
Վերջապես ժամանակ գտա եւ դիտեցի նյութն ամբողջությամբ, քանի որ վաղուց վերնագրերով չեմ առաջնորդվում։
Ես այնպես հասկացա, որ խոսակցությունն առավելապես գնում էր նոյեմբերի 9-ից հետո ժամանակաշրջանի մասին, երբ լրագրողը հարցնում էր Սյունիքում հրադադարից հետո ինքնապաշտպանական ջոկատների եւ դրանց գործողությունների մասին։
Ավելին ասեմ, բառացի կարող եմ մեջբերել հարցազրույցից մի հատված, որտեղ Արմեն Խաչատրյանը նշում է․
«Կրկնում եմ, համայնքներն ամբողջությամբ մասնակցել են պատերազմի ընթացքում թիկունքային եւ նաեւ պաշտպանական գործընթացներին․ բարձր մակարդակով է կազմակերպվել, ես այդ ամենին ականատես եմ եղել, փառք ու պատիվ բոլորին ովքեր այդ աշխատանքը արել են, եւ այնքան շատ են այդպիսի աշխատանք անող եւ անձնվեր այդպիսի ծառայություն անող մարդիկ, որ նրանց անհնարին է թվարկել։»
Այս գրառման շրջանակում զերծ մնալով քաղաքական հարցերում դիրքորոշումներից, որտեղ բոլորը գիտեն իմ կարծիքը, ես ցանկանում եմ, որ այն չհատի մարդկային հարաբերություններում հարգի կարեւոր սահմանները, նամանավանդ, որ շատերը միմյանց հետ ճանապարհ ունեն անցած եւ հաց ունեն կիսած։
Հարցազրույցի հղումը՝ այստեղ։
 

 

Սա իմ Սահմանադրությունը չէ. ի բնե մերժման ենթակա է, սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

23.11.2026 12:46

Մեկ տարվա բնակություն Հայաստանում․ ընտրելու իրավունքի նոր պայմանը՝ Սահմանադրության նախագծում

23.11.2026 12:19

93 տարեկանում երկրային կյանքին հրաժեշտ է տվել Գրիգորի Գաբրիելյանցը

23.11.2026 12:04

Ինքնաժխտումի ամենակարճ ճանապարհը․ նախընտրական Կապանում ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է առերեսվել իրականությանը

23.11.2026 11:52

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը

23.11.2026 10:25

Վարչապետի ուղերձը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով

23.11.2026 10:24

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59