Կայունության գրավականը ուժերի հավասարակշռության վերականգնումն է

16.11.2022 12:23
870

Երկիր մոլորակում նկատվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի աճի ֆոնին Հարավային Կովկասում պահպանվում է ծայրահեղ լարված իրավիճակը, որի մեղավորությունը բացառապես Ադրբեջանինն է՝ իր ծայրահեղական հռետորաբանության եւ ագրեսիվ գործողությունների պատճառով: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ վերջինիս վարքագիծը կտրուկ փոխվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո: Հատկանշական է, որ պաշտոնական Բաքուն 30 տարի զերծ էր մնում ագրեսիվ հայտարարություններից եւ գործողություններից, բացառությունը, թերեւս, միայն 2016 թ. անհաջող փորձն էր: Միանշանակ է, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքի պատճառը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումն է: Պատերազմից հետո իր դաշնակից երկրների աջակցությամբ այդ պետությունը մեծ միջոցներ է ներդնում, որպեսզի արագ վերականգնի այն ահռելի կորուստները, որոնք ունեցել էր 44-օրյա պատերազմում: Այսօր Բաքուն դա անում է հիմնականում ոչ ռուսական սպառազինության հաշվին, քանի որ ՌԴ-ն իր ռազմարդյունաբերությունն ուղղել է ուկրաինական հակամարտության կարիքները բավարարելուն, եւ հիմնական գնումներն անում է իսրայելական եւ թուրքական զինատեսակներից: Մյուս կողմից էլ միանշանակ չի կարելի պարզել, թե այդ երկրներից ներկրվող զենքի ո՞ր մասն է գնված, որը՝ նվիրաբերված կամ ժամանակավոր տրամադրված: Օրինակ՝ ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ Իսրայելից «գնված» հակաօդային սպառազինությունը գերժամանակակից է, որը ռազմական բարձր գաղտնիության տեխնոլոգիաներ է պարունակում, եւ սովորաբար պետությունները նման տեխնիկա չեն վաճառում այլ պետության: Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման նման իրավիճակում Ալիեւը չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքներից, եւ ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրանքներ է իրականացնում՝ ներխուժելով ՀՀ-ի եւ Արցախի ինքնիշխան տարածք: Բաքվի առաջնորդն այսօր արդեն չի պահպանում նաեւ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները, որոնք երբեմն ձեռք բերված են լինում ընդամենն օրեր առաջ: Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ ստեղծված իրավիճակը վերացնելու միակ ճանապարհը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնումն է: Այստեղ իրավիճակը կայունացնելու քաղաքական գործընթացներն իրականացվում են մեծ ինտենսիվությամբ: Այսպես՝ միայն նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ եւ հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Դրանից մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ: Բայց այս ակտիվ բանակցային գործընթացները չեն զսպում Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հետեւաբար՝ Հարավային Կովկասում կայունությամբ շահագրգիռ պետությունները պետք է նպաստեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնմանը՝ աջակցելով Հայաստանին ձեռք բերել ադրբեջանական ռազմական սպառնալիքներին հակազդող անհրաժեշտ սպառազինություն: Ավելորդ չէ արձանագրելը, որ 2020 թ. Ադրբեջանը պատերազմ սկսեց այն ժամանակ, երբ կարողացավ խախտել տարածաշրջանում հաստատված ռազմական հավասարակշռությունը: Հետեւաբար՝ միայն խախտված հավասարակշռության վերականգնումը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի հետեւանք է նաեւ բանակցությունների ժամանակ նրա ղեկավարի ծայրահեղ առավելապաշտական եւ ոչ կառուցողական դիրքերից հանդես գալը: Ներկայիս իրականության մեջ դա, թերեւս, միակ ճանապարհն է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հայ-ադրբեջանական բանակցությունները կառուցողականության հուն տեղափոխելու ու շոշափելի արդյունքներ ստանալու համար:
https://hhpress.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34