ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

11.12.2019 12:56
1056

Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է Հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ STEM (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) և հումանիտար առարկաների պետական չափորոշիչները և ծրագրերը վերջին անգամ վերանայվել էին 15 տարի առաջ:

STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով։

 Ստորև կարող եք ծանոթանալ գործընթացի ամփոփ ներկայացմանը։

Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե 12-րդ դասարանն ավարտող աշակերտն ինչ կարողունակություններ պետք է ունենա, այդ թվում՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեք:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով այս գործընթացի նպատակն է՝ բարելավել առարկաների որակը, կրճատել սովորողների ծանրաբեռնվածությունը, առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայագիտությանը և բնագիտական առարկաներին իսկ ուսումնական պլանները դարձնել առավել ճկուն․

«Մենք ցանկանում ենք ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների ու միջազգային փորձագետների կողմից և կդառնա Հայաստանի կրթական համակարգի զարգացման գրավականը»,-նշել է նախարարը։  

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր ազգային փորձագետների մրցույթ։ Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը, որում ներգրավված է եղել 15 մասնագետ, սկսել է գործել հուլիս ամսից: Սեպտեմբերին արդեն պատրաստ է եղել նախագիծը, որը նախ քննարկվել է նախարարության ներսում և լրամշակվել։ Այնուհետև հոկտեմբերին տեղի են ունեցել  8 ոլորտային քննարկումներ, որոնց նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը  մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ կողմերի դիտարկումները ներկայացնելու   արդյունավետ  հարթակի ստեղծումն  էր: Ոլորտային քննարկումները ներառել են՝ Էկոլոգիական կրթություն, առողջ ապրելակերպ, ֆիզիկական դաստիարակություն, հայոց պատմություն և կրոնների պատմություն, մեդիագրագիտություն, մարդու իրավունքներ, արվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքագրվել են համապատասխան առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը կրկին  լրամշակվել է: Բացի այդ, Հանրակրթության պետական չափորոշչի մշակման շրջանակում տեղի է ունեցել  4 աշխատաժողով՝ աշխատանքային խմբի փորձագետների մասնակցությամբ: Ինտերակտիվ նիստերի միջոցով քննարկվել են ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը, ուսումնառության վերջնարդյունքները, առարկաների ուսումնասիրության տիրույթը, դասաժամերի բաշխումը և գնահատումը ուսումնական նոր ծրագրերի համար:


ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում փոփոխվում են 1-12 դասարաններում դասավանդվող STEM առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը, ինչպես նաև ներդրվում են առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ։ Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագիրը կփորձարկվի 2020 թվականի սեպտեմբերին:


Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է հումանիտար առարկաների չափորոշիչների մշակում, ինչպես նաև վերապատրաստման մոդուլների մշակում, մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում, վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում, ինչպես նաև սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար:

Այս պահին ձևավորվել են առարկայական չափորոշիչների մշակման խմբերը։ Ներկայում գործում են 15 ոլորտային աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։ Մասնագետներն ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը և եկել այն եզրակացության, որ անգամ ամենահաջողված փորձն ուղղակի տեղայնացնելը ցանկալի արդյունք չի տա, քանի որ մեր երկիրն ունի սովորելու ուրույն մշակույթ: Հետևաբար, օգտագործելով արդիական մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ խմբերը ներկայում մշակում են այն ձևաչափը, որով պետք է սահմանվեն համապատասխան չափորոշիչները, ինչպես նաև այն հիմնական գաղափարները, որոնց շուրջ պետք է կառուցվի յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը:

Միջազգային փորձագիտական խմբում ներգրավված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ՝ «Եվրոսայենս» համաեվրոպական գիտահետազոտական միության գլխավոր քարտուղար, դոկտոր Պիտեր Տինդերմանսը, մանկավարժության, դասագրքերի, ընթերցանության և հրատարակության ոլորտում ավելի քան 30 տարվա փորձառություն ունեցող Էնդի Սմարթը, վիճակագրության և հետազոտական մեթոդաբանության մասնագետ, դոկտոր Ջուաո Մարոկոն Պորտուգալիայից, Կորնելի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ավագ դասախոս և մաթեմատիկայի տարրական և միջնակարգ կրթության ծրագրի տնօրեն, դոկտոր Մերի Էն Հանթլին, կրթական բարեփոխումների, ուսումնական ծրագրերի, հրատարակության և տեխնոլոգիաների ճանաչված փորձագետ Ջեյ Դիսկին, անվանի հոգեբան, նյարդագետ, Վիրջինիայի համալսարանի պրոֆեսոր, տարրական և միջնակարգ կրթության ճանաչողական հիմնախնդիրների փորձագետ, դոկտոր Դանիել Ուիլինգհեմը, ինչպես նաև Համաշխարհային բանկի կրթության փորձագետներ Մայքլ Քրոուֆորդը և Հանան Կատրինա Ալասուտատին:

Նախատեսվում է, որ 2020 թվականի սեպտեմբերին վերանայված չափորոշիչները փորձնական կկիրառվեն 1, ռեսուրսների առկայության պայմաններում` 2 մարզում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի խոսքով գործընթացի արդյունքում կունենանք հանրակրթության վերանայված բովանդակություն, որը համապատասխանում է միջազգային և տեղական լավագույն փորձին, մեծացնում է դպրոցների ազատության աստիճանը, թույլ է տալիս պրոեկտային կրթության միջոցով ավելի լայն միջառարկայական համագործակցություն իրականացնել, ունենալ արդի չափանիշներին համապատասխան դասագրքեր, նորարարության շուրջ կառուցված հանրակրթական համակարգ:

edu.am

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15