Խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ. Ալիև

01.02.2024 15:43
751

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև փաստացի արդեն խաղաղություն է հաստատվել, սահմանին մի քանի ամիս է, ինչ հանգիստ է։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ:

Հունվարի 19-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրին նոր մայր օրենք է անհրաժեշտ, որը երկիրը «ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»: Մամուլում, սակայն, տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել Սահմանադրությունը Ադրբեջանի ճնշման տակ։

«Եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներին և փոփոխություններ մտցնի Սահմանադրության և այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերի մեջ, ապա հնարավոր կլինի հասնել խաղաղության»,-ասել է Ալիևը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու ուղղակի կոչեր է պարունակում, իսկ այդ փաստաթղթի հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ:

«Բացի այդ, Հայաստանի այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում ևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, բազմաթիվ կոնվենցիաներում, որոնց միացել է Հայաստանը և այլ փաստաթղթերում կան բազմաթիվ վերապահումներ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,-նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև փաստացի արդեն խաղաղություն է հաստատվել, արդեն մի քանի ամիս է, ինչ սահմանին հանգիստ է:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունի դե ֆակտո խաղաղություն, մի քանի ամիս է՝ երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է տիրում։ Սակայն այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել»,-նշել է Ալիևը։

Խոսելով ԵԽԽՎ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նա զգուշացրել է, որ եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ապա Բաքուն կվերանայի Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր մասնակցության հարցը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն մշակելու գաղափարը իշխանությունների հասցեին սուր քննադատության առիթ է դարձել: Ընդդիմախոսները կարծում են, որ դա արվում է Սահմանադրությունից անկախության մասին հռչակագրի հղումը հանելու համար, որում հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40