Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը, թուրքական հնարավոր ռազմաբազան. Ալիևը մեծ հարցազրույց է տվել Կիսելյովին

18.12.2024 14:25
536

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Россия сегодня» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ «Հետք»-ը ներկայացնում է հարցազրույցի կարևոր հատվածները։

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի մասին

Կիսելյովին տված հարցազրույցում Ալիևը բացահայտել է այն դրույթները, որոնց շուրջ դեռևս համաձայնություն չկա Բաքվի ու Երևանի միջև։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 15-ը համաձայնեցվել է: Չի համաձայնեցվել փոխադարձ հայցերից զերծ մնալու մասին հոդվածը, ինչպես նաև մեր սահմանին կողմնակի ուժեր չտեղակայելու մասին հոդվածը»,- նշել է նա՝ հավելելով, թե «օտարերկրյա դիտորդների անվան տակ Երևանը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել Է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները»։

Ալիևը նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին: «Բացի այդ, մնում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ եթե այդ հարցերը կարգավորվեն, «խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա»։ 

Ռուսաստանից զենք գնելու մասին

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է ռուսական զենքի գնումները, սակայն այս պահին գործընթացը դադարեցվել է օբյեկտիվ պատճառներով։

«Այո՛ (պլանավորվում է, խմբ.): Բայց պետք է ասեմ, որ վերջին առնվազն երեք տարվա ընթացքում ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն ստորագրվել։ Դրա պատճառն այն է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է ներքին սպառողի համար»,- նշել է նա։

Ալիևը հավելել է, որ ՌԴ-ի հետ չորս տարի առաջ Բաքվի կնքած ռազմական պայմանագրերի իրականացման ժամկետները հետաձգվել են ռուսական կողմի խնդրանքով: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուշադիր հետևում է ռուսական պաշտպանական արդյունաբերության նորույթներին։ 

«Մենք արդեն նոր դիմումներ ունենք, համեմատաբար վերջերս ենք դրանք ուղարկել։ Եվ երբ ռուսական պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ կլինի, մենք, բնականաբար, նոր պայմանագրեր կկնքենք»,- թեման եզրափակել է նա։

Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման մասին

Անդրադառնալով այս հարցին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ իր երկրի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայման հարց չկա։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերի մասին հրապարակումները «քաղաքական շահարկումներ են»։

«Եթե կարճ, դրա կարիքը չկա: Եթե մի փոքր բացեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ որոշակի լրատվամիջոցներում նման տեղեկատվություն է հայտնվում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,- հավելել է նա։ Ալիևի կարծիքով՝ այսօր աշխարհի ցանկացած կետում անհնար է թաքցնել որևէ ռազմաբազա:

Թեմայի վերաբերյալ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը սպառնալիքի և ագրեսիայի դեպքում ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն։ «Դա թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի կամ արտաքին ագրեսիայի։ Այդ պատճառով հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»,- թեման եզրափակել է նա՝ ընդգծելով, որ ավելի քան 30 տարվա ռազմական համագործակցության ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման հարցում։

Հայաստանի զինման մասին

Հարցազրույցի ընթացքում Ալիևը խոսել է նաև Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման մասին։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանին հարձակողական զենքի մատակարարումը գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»։ Ալիևը պնդել է, թե Բաքուն ամերիկյան կողմին փոխանցել է, որ «պետք է դադարեցնել Երևանին զենքի մատակարարումը»։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը ավելի քան 1000 կիլոմետր է, շատ բնակավայրեր սահմանամերձ են, ու այդ բնակավայրեր են վերադառնում նախկին փախստականները։ Մենք, իհարկե, չենք կարող պարզապես կողմնակի դիտորդներ լինել այդ գործընթացի համար։ Եվ բազմիցս ԱՄՆ պետքարտուղարությունում Հայաստանին ու նրա հովանավորներին ենք հասցրել մեր այն տեսակետը, որ դա պետք է դադարեցվի։ Բայց, ցավոք, մեզ չեն լսում։ Հայաստանի զինման գործընթացը ընթանում է յոթ մղոնանոց քայլերով»,- ընդգծել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքին։

Լեռնային Ղարաբաղում ռուսական ներդրումների մասին

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է ռուս կապալառուների և ֆիրմաների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի «վերականգնմանը»։

«Մենք և՛ ներդրումներ ենք ակնկալում, և՛ ուրախ կլինենք նաև տեսնել կապալառուների»,- ասել է նա՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին ռուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցին։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում այդ բնույթի առաջին օտարերկրյա ներդրումային նախագիծը ռուսական էր: 

https://hetq.am/

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00