Խոսք հիշատակի. Ժենյա Բաղդասարյան

07.03.2024 20:59
2150

2024 թ. փետրվարի 24-ին իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց վաստակաշատ մանկավարժ Ժենյա Արամի Բաղդասարյանը:

Նա մի անհատականություն էր, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց մանկավարժությանը, պետականաշինությանը` այն է կրթել ու դաստիարակել իր ժամանակի սերունդներին։

Ժենյա Բաղդասարյանը պատկանում է այն մանկավարժների դասին, ովքեր հասարակության կողմից ընդունվել են իբրև կրթության հիմնասյուն։

Նա իր նուրբ և զգայուն հոգով, մանկավարժ-հոգեբանի բացառիկ յուրահատկությամբ կարողացել է ներթափանցել անգամ ամենից անտարբեր աշակերտի հոգու խորքերը և տանել նրան դեպի պոեզիայի հոգի՝ գերեվարող կախարդական աշխարհը։

Իմիջիայլոց, նա արդեն բավականին պատկառելի տարիքում, մեծ ուրախությամբ և մտավորական մարդուն հատուկ համեստությանբ մեկ առ մեկ հիշում էր նմանատիպ բազմաթիվ դրվագներ։

Քանի-քանի երիտասարդների հոգում է Ժենյա Բաղդասարյանը՝ մանկավարժ մշակը, վառել հայոց լեզվի անմար կրակը։

Նա պատկանել է իր ժամանակի ամենահարգված մանկավարժների թվին և վայելել է իր սաների ազնիվ մթնոլորտը։

Մի՞թե դա մարդկային երջանկություն չէ, որ խոր ծերության տարիքում մինչ այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններից իր դասավանդած սաների օրհնանքն ու ջերմ ողջյուններն էր ստանում։

Նա այն սերնդի բացառիկ մանկավարժներից էր, ով իր ամբողջ կյանքի էությունը նվիրել է վեհ գաղափարներին՝ երեխաների հոգևոր աշխարհի զարգացմանը։

Եվ որևէ չափազանցություն չի լինի եթե ասենք, որ անգամ խոր ծերության տարիքում, մտավորականին և ինտելեկտուալ մարդուն հատուկ իր շարժուձևով, իր խոսքով, բացառիկ օրինակ  դարձավ որպես չափանիշ՝ հետագա սերունդների համար։

Նա ամենանուրբ գործի մշակն էր. հայոց լեզու, հայ մտածողություն սովորեցնելու վեհ առաքելությունը մեծ հարգանքի է արժանացրել իրեն և ցայսօր էլ պատկառանք է ներշնչել իր կերպարը։ Սա, իսկապես մարդկային երջանկություն է։

Շատ երկար կարելի է խոսել, որովհետև մարդկային այդպիսի դրսևորումներն ու նվիրվածությունը սեփական առաքելությանը անկասկած արժանի է  հիշատակման: 

Ժենյա Բաղդասարյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 1-ին Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում, ծառայողի ընտանիքում։

1949 թ. ավարտել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1949-1953 թթ. ուսանել է  Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և հոգեբանության ֆակուլտետը։

Ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Մանկավարժական հարթակը բացառիկ հնարավորություն դարձավ հոգեբան-մանկավարժի հնարավորությունների բացահայտման համար։

1966-1977 թվականների մանկավարժական արդյունավետ աշխատանքը Բաղդասարյանին բերեց նորաստեղծ մանկավարժական ուսումնարան։ Այն դարձավ կարևորագույն դարբնոց ապագա մանկավարժների կերտման համար, որի աշխարհագրությունն իր մեջ ներառեց Արցախը, Սյունիքն և ընդհուպ մինչև Վայոց Ձորի մարզը։

1978-1989 թթ. Ժենյա Բաղդասարյանը իր գործունեությունը շարունակեց Գորիսի միջնակարգ գիշերօթիկ դպրոցում։

Նրա մանկավարժական աշխատանքը զուգորդվել է հասարակական ակտիվ գործունեությամբ։

1960 թ. ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։

1966-1977թթ.  ընտրվել է մանկավարժական ուսումնարանի կոմունիստական կուսակցության քարտուղար, 1978-1988 թթ.՝ գիշերօթիկ միջնակարգ դպրոցի կոմկուսի կազմակերպության քարտուղար։

Ժենյա Բաղդասարյանը աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի և մեդալների։ Ամուսնացած էր, ունի 2 երեխա։

Ա. Մաշուրյան

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11