Խոսք հրաժեշտի. Սուսաննա Նուրիջանյան (1931-2020)

17.01.2020 16:53
1891

Հունվարի 17-ին Կապանի հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց վաստակաշատ ուսուցչուհի Սուսաննա Նուրիջանյանին, ում կյանքի կես դարն անցել է մանկավարժության ոլորտում, այն էլ նույն կրթօջախում։

Ծնվել է կրթության հարգն ու վարկն իմացող Աշոտ եւ Լուսիկ Նուրիջանյանների բարեպաշտ հարկի տակ:

Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը Երեւանի պետական համալսարան տարավ, որտեղ ուսանեց բանասիրության ֆակուլտետի ռոմանոգերմանական բաժնում։ Բարեբախտություն ունեցավ աշակերտել ակադեմիկոսներ` Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Էդուարդ Աղայանին, Սահակ Բազյանին, Գեւորգ Ջահուկյանին, Արսեն Տերտերյանին եւ ուրիշ շատ անվանիների։

Դասավանդեց տասնյակ սերունդների, պատահել է մեկին նուրբ դիտողություն է արել. «Գիտե՞ս, որ մայրիկդ իմ առարկան լավ էր սովորում»։

1954-ին ավարտելով բուհը` գործուղվեց Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոց։

«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» ճշմարտությունը նա դասապրոցեսում էր իրականացնում` սիրով ու նվիրումով իր սաներին ավանդելով Գյոթեի, Շիլլերի, Հայնեի լեզուն։

Ահավասիկ, «Բանավոր խոսքի զարգացումը օտար լեզվի դասերին» ընթերցման համար դրամական պարգեւի է արժանացել։

Ունեցավ աշակերտներ, ովքեր ընտրեցին սիրելի ուսուցչուհու մասնագիտությունը եւ բուհն ավարտելով` նրա հետ դասավանդում էին կողք-կողքի, միեւնույն դպրոցում։

Սուսաննա Նուրիջանյանի դասերն հետաքրքիր էին անցնում, որում որոշակի դեր ուներ մեղմ հումորը, որն ավելի էր ջերմացնում աշակերտների հետ փոխհարաբերությունները։ Պատահական չէ, որ նրա դասղեկությամբ դասարանների աշակերտներն աչքի էին ընկնում կարգապահությամբ, բարձր առաջադիմությամբ, օրինակելի վարքով։

«Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը` հոգի, կամք եւ բարձրագույն իդեալներ»։ Մեծ բանաստեղծի այս խոսքերը անվերապահորեն Սուսաննա Նուրիջանյանի վերաբերմամբ կարելի է ասել։

Խրախուսանքների եւ պարգեւների է արժանացել, բայց ամենաարժեքավոր պարգեւը համարում էր իր սաների հաջողությունը աշխատանքում, անձնական կյանքում, հանրության մեջ դրսեւորած վարք ու բարքով։ Սաներն էլ որդիական սիրով ու հարգանքով էին վերաբերվում նրան։

Իսկ մանկավարժական կոլեկտիվների երեկույթներին մեղմանուշ ձայնով հնչեցնում էր. «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ...» երգը, արժանանալով գործընկերների երախտագիտությանը։

Հմայիչ ժպիտով, մեղմ բնավորությամբ, բարեհամբույր, զգայուն շրջապատի հանդեպ, - այդպիսին կմնա Սուսաննա Նուրիջանյանն իր բյուրավոր (սա բնավ չափազանցություն չէ) սաների, նրանց, ծնողների, բոլոր-բոլոր ճանաչողների մտապատկերում ու հուշերում։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40