Կոնգրեսը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին

09.09.2021 14:27
2038

Հայ Ազգային Կոնգրեսի վարչության հաղորդագրությունը՝ Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին կուսակցության մասնակցության մասին.

«Սեպտեմբերի 8-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը քննարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ Ազգային Կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։

Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։ Վարչությունը կոչ է անում կուսակցության` Գորիս համայնքի բոլոր անդամներին և համակիրներին՝ աջակցել մեր թեկնածուներին և ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին»։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24