Կունենա՞ Կապանն ամֆիթատրոն

31.07.2024 11:26
1390

Կապանի միջազգային երաժշտական երկրորդ փառատոնն ավարտվելուց հետո էլ նրա արձագանքները չեն մարել: Անմոռանալի երկու շաբաթ, որ եկավ խախտելու Կապանա տան նահապետական անդորրը: 12 համերգային ծրագիր՝ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների կատարմամբ, հազվագյուտ գործիքների՝ «Ստրադիվարիուս» և «Գվարնիերի դել ջեզու» ջութակների ցուցահանդես, շնորհալի երեխաների համար վարպետաց դասեր, նրանց համատեղ համերգները բարձրակարգ երաժիշտների հետ:

Եվրոպայից ժամանած երաժիշտները (և ոչ միայն) տպավորված էին Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի ակուստիկայով: Փառատոնի հիմնադիր Սևակ Ավանեսյանն էլ ցանկություն ունի կազմակերպել դահլիճի նորոգումը՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ օդափոխության համակարգերով և այլ բարեհարմարություններով:

Բայց նաև փառատոնի բացման և փակման արարողություններին համերգն սկսվելուց շատ առաջ դահլիճում անշլագ էր: Գիտեմ մարդկանց, ովքեր նստելու հարմար տեղ չգտնելով, սրտնեղած հեռացել են:

Եվ այս համատեքստում մտածում ես՝ ժամանա՞կը չէ, որ Կապանն ունենա ամֆիթատրոն: Հին Հունաստանում ամֆիթատրոնները կառուցում էին բլուրների լանջերի թեքությունների վրա: Կապանն էլ ունի բլուրներ, որոնցից մեկի լանջին առանց մեծ ծախսերի կարելի է ամֆիթատրոն կառուցել: Ժամանակակից բազում քաղաքներ ունեն ամֆիթատրոն, որ նրանց այցեքարտն է նաև:

Աստղազարդ երկինք, լուսնի լույսով լուսավորված ամֆիթատրոն, և դասական երաժշտություն է հնչում: Ըստ ամենայնի, նոր մշակույթ կձևավորվի կապանցու կենցաղում:

Ամֆիթատրոնը կարող է նաև ծառայել բանավեճեր, հանդիպումներ, տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար:

Գրառումս ընդամենը առաջարկ է:

Վահրամ Օրբելյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01