Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

11.09.2018 12:45
1175

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանիազգային համալսարաններ: Նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործըթնացին, կրթական տարբեր հարցերիշուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Նախարարի շրջայցը սկսվել է Պոլիտեխնիկի 17-րդ մասնաշենքում գործող Ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնից, որտեղ ցուցադրվել է անօդաչու թռչող սարքի փորձնական նկարահանում: Մասնագետները նախարարին ներկայացրել են Պոլիտեխնիկում ներդրվող անօդաչուսարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմանն ուղղված հետազոտական նոր ծրագրերը: Այնուհետև ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ Արայիկ Հարությունյանը շրջել է ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված էներգետիկայի լաբորատորիաներում, որոնք հիմնադրվել են ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ, որպես Գերազանցության կենտրոններ:

Նախարարը ծանոթացել է նաև 17-րդ մասնաշենքում գտնվող Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին: Պոլիտեխնիկում նախարար Արայիկ Հարությունյանի վերջին կանգառը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայում էր, որը բացվել է 2013թ-ին՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Ավելի քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված այս փորձարարական կենտրոնը տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով: Նախարար Արայիկ Հարությունյանին այստեղ ներկայացվել են ինժեներական ուղղվածության գիտաուսումնական, ինչպես նաև մրցութային մի քանի նախագծեր: Զեկուցվել է, որ լաբորատորիան բաց է ոչ միայն Պոլիտեխնիկի, այլ նաև այլ բուհերի ուսանողների և հետազոտողների համար:

Այնուհետև ԿԳ նախարարը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և բուհի ղեկավար կազմի այլներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է ՃՇՀ ավելի քան մեկ տասնյակ լաբորատորիաներում:

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ՃՇՀ Դիզայն ստուդիայի, Քիմիայի և կապակցվող նյութերի, Գեոդեզիայի, Գազաջերմամատակարարման և օդափոխման, Նյութերի դիմադրության, Շինկոնստրուկցիաների լաբորատորիաների, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնական կենտրոնի ուսումնական և հետազոտական գործունեությանը: Ներկաները եղել են նաև «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում բացված, Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական և Գրունտների մեխանիկայի լաբորատորիաներում, որտեղ ուսանողների համար ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու լավագույն հնարավորություններ են ստեղծված:

Ամփոփելով շրջայցի արդյունքը՝ ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար: «Հնարավորությունները, որ ունեն Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության համալսարանները, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել: Շատ կարևոր եմհամարում միջբուհական համագործակցությունը. մտահոգիչ է, որ այս լաբորատորիաներից մյուս բուհերի ուսանողներն ու դասախոսներն ավելի քիչ են օգտվում: Ես ուզում եմ կոչ անել բոլոր համալսարանների ուսանողներին իրենց գործնական աշխատանքներում ակտիվորեն ներգրավել այս լաբորատորիաները, որովհետև սրանք բաց կառույցներեն և ստեղծված հնարավորությունները պետք է հասանելի լինեն բոլորին», - հայտարարել է ԿԳ նախարարը և հավելել, որ Հայաստանում այսօր առաջնային է տեխնոլոգիական համալսարանների խրախուսումը:

hetq.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12