«Լաչինի միջանցքի փակման պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում»

05.01.2023 14:20
1241

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման ամենաիրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Կառավարության հունվարի 5-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը ապօրինի փակումը շարունակվում է արդեն 25 օր՝ հարուցելով հումանիտար խնդիրներ Արցախի բնակչության համար։

«Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից ու մասնավորապես ՌԴ խաղաղապահ զորախմբից, որը տեղակայված է ԼՂ-ում ու Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 25-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

https://www.civilnet.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22