Լեռնիկ Պետրոսյան. «Չեմ կարծում, որ մարզպետը կվերադառնա Երեւանից, իսկ եթե վերադառնա, ապա պետք է նրան պատասխանատվության կանչելու եւ գողացածը վերադարձնելու գործընթաց սկսել»

29.04.2018 10:05
8087

Կապանում ստեղծված վիճակի մասին է զրույցը մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, կուզենայինք Ձեր կարծիքն իմանալ Սյունիքի մարզկենտրոնում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

-Առանց չափազանցության՝ նոր Հայաստանում ենք ապրում, պատմական օրեր են նաեւ Կապանում:

Մարզկենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները համահունչ են հանրապետությունում ծավալված համազգային շարժմանը: Բայց կան նաեւ տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններ, որոնք յուրօրինակ երանգ են հաղորդում քաղաքացիական անհնազանդության սյունիքյան, կապանյան դրսեւորումներին:

Այստեղ առանցքային հարցը ձախողված մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնանկության խնդիրն է: Ի դեպ, այդ հարցը վաղուց էր հասունացել Սյունիքում, ինչը, ցավոք, հանրապետության բարձր իշխանությունները չտեսնելու տվեցին մոտ մեկ տարի շարունակ՝ ավելի խորացնելով տարածքային կառավարման ճգնաժամը Սյունիքում:

Տեսեք՝ մի քանի օր առաջ ցուցարարները փակեցին նրա «կորտեժի» ճանապարհը եւ իջեցրին մեքենայից, որից հետո թքեցին երեսին:

Դրանից հետո գալիս է Կապանի ինստիտուտ՝ հանդիպման, բայց դուրս է վռնդվում այնտեղից:

Մինչ այդ էլ, երկու անգամ, ցուցարարների հետ՝ իր թիկնապահների եւ Քաջարանից բերված վարձկանների միջոցով, փորձում է խոսել ուժի դիրքերից:

Օրեր շարունակ ցուցարարները հավաքվում են մարզպետարանի բակում եւ պահանջում նրա հրաժարականը՝ ամենավերջին հայհոյանքներով:

Այդ ամենից հետո դժվար է նույնիսկ մտովի պատկերացնել, որ ուրբաթ օրն ուղղաթիռով Երեւան փախած մարզպետը նորից կվերադառնա Սյունիք:

-Եվ հիմա ի՞նչ եք պատրաստվում անել մարզպետի հրաժարականն օրինական ավարտին հասցնելու համար:

-Կարելի է արդեն հայտարարել, որ մարզպետի հրաժարականն իրողություն է, մարզպետն այլեւս բարոյական, հասարակական, քաղաքական որեւէ ռեսուրս չունի նստելու իր աշխատասենյակում եւ պետական պաշտոնյայի պատրանք ստեղծել: Նա այլեւս որեւէ իշխանություն չունի Սյունիքում:

Բայց ես կշարունակեմ հանրությանը ներկայացնել այն ավերածությունների ցանկը, որ Վահե Հակոբյանը կատարել է Սյունիքում մեկուկես տարվա ընթացքում: Լրագրային մեկ-երկու հոդվածով կամ հարցազրույցով հնարավոր չէ այդ ամենը ներկայացնել ամբողջապես, ուստի կձգտեմ օգտագործել նաեւ Կապանում տեղի ունեցող հանրահավաքների հարթակը:

-Ձեր գնահատականն ապրիլի 21-ին եւ 22-ին կապանցի ցուցարարների դեմ Վահե Հակոբյանի եւ նրա թիկնազորի գործած խուլիգանության, ինչպես եւ Մհեր Պոլոսկովի կողմից Քաջարանից վարձկաններ ուղարկելու երեւույթին:

-Մինչեւ հիմա ապշած եմ՝ ինչպե՞ս կարող է մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորությունն իր թիկնապահների միջոցով ձեռք բարձրացնել մարդկանց վրա:

Քիչ է ասել՝ դատապարտում եմ: Մարզի իրավապահները պետք է գնահատական տան դրան:

Իրավական գնահատական պիտի տրվի Քաջարանի կոմբինատից վարձկաններ ուղարկելու փաստին:

-Քաջարանում, ըստ երեւույթին, յուրօրինակ ընթացքով են զարգանում իրադարձությունները, որոնց հատուկ է պասիվությունը: Ի՞նչ եք կարծում՝ մինչեւ երբ Քաջարանը կշարունակի հանդուրժել այդ համայնքում ստեղծված նվաստացուցիչ եւ ստորացուցիչ իրավիճակը, մինչեւ երբ Քաջարանի կոմբինատը քաղաքական մահակի դեր կկատարի Սյունիքում: 

-2014 թվականին, երբ Վահե Հակոբյանի գլխավորած ավազակախումբը եկավ Քաջարանի կոմբինատ, տեղացի պաշտոնյաներն աստիճանաբար դուրս մղվեցին կոմբինատից: Նրանց փոխարինելու եկան ավազակախմբի անդամների մերձավորները Երեւանից:

Հիմա տեղացիները կոմբինատում գլխավորապես շարքայիններ են եւ ճորտի կարգավիճակում:

Հանրապետությունում ծավալված քաղաքացիական շարժումը, կարծում եմ, աղբից կմաքրի Քաջարան քաղաքն ու Քաջարանի կոմբինատը եւս:

-Քաջարանում ստեղծված վիճակի անհեթեթությունն իր գագաթնակետին հասավ, երբ Քաջարանի համայնքապետը «մեդալ» շնորհեց Սյունիքում վնասարարությամբ զբաղվող, քաջարանցիներին ճորտի կարգավիճակ «շնորհած» մարզպետին:

-Ես «Սյունյաց երկրից» իմացա այդ խայտառակության մասին, ուղղակի ամոթ է, ի՞նչ պատասխան ենք տալու գալիք սերունդներին:

Քաջարան համայնքի ղեկավարն ու ավագանին, եթե վերջնականապես չեն կորցրել արժանապատվության զգացումը, պետք է անհապաղ հետ պահանջեն այդ «մեդալը»՝ թեեւ մեդալի օրինավորությունն էլ կասկածելի է:

Քաջարանի կոմբինատի բեռնատարների վարորդների՝ օրեր առաջ տեղի ունեցած արդարացի պոռթկումը, թվում է, քաջարանյան սառույցը ջարդելու առաջին քայլն է:

-Համաձայն եմ Ձեր գնահատականներին, բայց նկատենք, որ Սյունիքում ոչ բոլորն են համամիտ մարզպետից թավշյա ճանապարհով հրաժարվելու տեսակետին: Մարդիկ պահանջում են պատասխանատվություն, Սյունիքից գողացած միջոցները պետական գանձարան վերադարձնելու գործընթաց:

-Շատ կարեւոր հարց է դա, որի լուծման ուղիների մասին պետք է մտածել գործող օրենքների շրջանակում:

Իհարկե, չեմ կարծում, որ մարզպետը կվերադառնա Երեւանից, իսկ եթե ամոթը կորցնի ու վերադառնա (Երեւանում էլ նրան ինչ-ինչ հարցերով պահանջ ներկայացնողներ կան), ապա պետք է Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն պատասխանատվության կանչելու, Սյունիքից գողացածը վերադարձնելու գործընթաց սկսել, պետք է մեր միջոցներով Իսպանիայում ձեռք բերած ագարակը հետ պահանջել, պետք է հնարավորինս կարճ ժամանակամիջոցում Քաջարանի պրոֆիլակտորիան վերադարձնել օրինական տերերին՝ հանքագործներին եւ մարզի դպրոցականներին:

-Մայրաքաղաքում, կարծեք, որոշակիություն է մտնում հանրապետության վարչապետի հարցում: Ձեր դիրքորոշումը:

-Առհասարակ հանրապետությունում ծավալված բոլոր գործընթացներում պետք է նախապատվությունը տալ ժողովրդի կարծիքին, եթե, իհարկե, երկխոսություն չի ստացվում: Չպետք է մոռանալ, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իշխանությունն ուրիշ աղբյուր ունենալ չի կարող. այդ դրույթը նաեւ մեր սահմանադրության մեջ է ամրագրված:

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

23.06.2026 17:56

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

23.06.2026 16:48

ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

23.06.2026 16:12

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

23.06.2026 16:08

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

23.06.2026 12:48

Սյունիքում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

23.06.2026 12:36

Ռոման Նավասարդյան․ «Առանց ներքին խաղաղության և ազգային համախմբվածության, առանց ազգային ոգու և արժանապատվության վերականգնման չի կարող լինել խաղաղություն»

23.06.2026 12:26

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

23.06.2026 10:23