«Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ

30.04.2025 12:26
671

Որպես բյուջետային երաշխիք 150 մլն դոլար գումարը` որպես սինդիկացիոն վարկ, կներգրավվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից:

 «Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ին ՀՀ–ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով և մինչև 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվում է ընդհանուր մինչև 150 մլն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք՝ կնքելով համապատասխան պայմանագիր:

150 մլն դոլար գումարը` որպես սինդիկացիոն վարկ, կներգրավվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից:

Նշվում է, որ պետության կողմից ֆինանսական երաշխիքի տրամադրումը կնպաստի ընկերության գործունեության բնականոն ընթացքին Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար:

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ ասել էր, որ հանքի գործարկման համար ընկերությանը 250 մլն դոլար է պետք: Նա նաև նշել էր, որ Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանքը շահագործողներին։

Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։

ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։

Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։

Ամերիկյան զnրքերի և բազաների ներկայությունը ոչ միայն չի ապահովում ընդունող երկրների անվտանգությունը, այլև խաթարում է այն․ Արաղչի

19.10.2026 23:43

Սահմանամերձ Եղվարդ, Ուժանիս գյուղերը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ կունենան

19.10.2026 21:27

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսի ուղերձը՝ Գլխավոր հյուպատոսության հիմնադրման չորրորդ տարեդարձի առթիվ

19.10.2026 17:56

Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին կրկին վիրահատելու են

19.10.2026 17:35

ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

19.10.2026 17:24

ՀՀ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

19.10.2026 17:11

Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները

19.10.2026 14:38

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

19.10.2026 14:22

Իրանի պաշտպանության նոր նախարարը հրթիռային ծրագրի փորձառու մասնագետ է․ The Jerusalem Post

19.10.2026 14:18

Թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին Բաքվում թիրախավորվել է Հաքան Ֆիդանը

19.10.2026 14:03

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը

19.10.2026 12:55

Кубок отправляется в Сюник: в Армении завершился турнир на приз Романа Березовского

19.10.2026 12:19