Լրագրող, գինեգործ, մարզիկ, դերասան. ի՞նչ մասնագիտություններ ունեն նորընտիր խորհրդարանի անդամները

10.01.2019 15:24
1322

Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝  ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան:

 
 

Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն աշխատանքի կգնան անմիջապես հին տոմարով Նոր տարին նշելուց ու վերջին կենացները խմելուց  հետո: Ուղիղ ժամը 10։00-ին ոմանք առաջին անգամ կնստեն պատգամավորի հարմարավետ աթոռին, ոմանց համար էլ այդ հարմարավետությունը նորություն չի լինի:

7-րդ գումարման Ազգային ժողովում կանանց թիվը 14-ով ավելի կլինի՝ նախկին 18-ի փոխարեն՝ 32:  Ընտրական նոր օրենսգրքի պահանջն է՝ կանայք պետք է կազմեն պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսը: Կանանցից մի քանիսն առաջին անգամ չէ, որ մանդատ են ստանում, օրինակ՝ «Ելք» դաշինքից  ընտրված Լենա Նազարյանը։

ԲՀԿ-ից՝ Նորա Առուստամյանը

Նաիրա Զոհրաբյանը

 Իվետա Տոնոյանը

,

Շաքե Իսայանը

Կարինե Պողոսյանը

«Լուսավոր Հայաստան»-ից` Մանե Թանդիլյանը

 
Նոր  Ազգային ժողովում հիմնականում հումանիտար կրթությամբ պատգամավորներ են։ Նրանց թվում շատ են լրագրողները, բանասերները, պատմաբանները, կան նաև մարզիկներ, թարգմանիչ, արձակագիր, անգամ դերասան, հոգեբույժ և մեկ գինեգործ:
Քիչ չեն նաև տնտեսագետներն ու իրավաբանները:

Փորձենք ավելի լավ ճանաչել ոմանց: Եվ այսպես, մասնագիտությամբ լրագրող է Լենա  Նազարյանը. որոշ կանխատեսումների համաձայն՝ նա կարող է դառնալ նորընտիր խորհրդարանի փոխնախագահը:

Լրագրող է նաև «Իմ քայլը» դաշինքից ընտրված Վահագն Հովակիմյանը: Ավարտել է համալսարանի ռադիոֆիզիկայի և սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության, փիլիսոփայության ֆակուլտետները: Աշխատել է «Օրագիր» և «Հայկական ժամանակ»  օրաթերթերում: Եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը:    

Լրագրող է նաև Գայանե Աբրահամյանը։ 

Թագուհի Թովմասյանը («Ժողովուրդ» օրաթերթի  խմբագիր)

Սիսակ Գաբրիելյանը («Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին թղթակից)

 

Հայկ Գևորգյանը («Հայկական ժամանակ թերթի մեկնաբան)

 

Լուսինե Բադալյանը հաղորդավար է 

Եվս մեկ հաղորդավար է պատմաբանի մասնագիտությամբ Հայկ  Կոնջորյանը 

Բաբկեն Թունյանը՝ տնտեսական մեկնաբան

Վահագն Թևոսյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների՝  հիմա արդեն նախկին տնօրենն է   

Նախորդ գումարման Ազգային ժողովից դեռ երեք լրագրող էլ կար՝ Նաիրա  Զոհրաբյան, Իվետա  Տոնոյան և Շաքե Իսայան. բոլորն էլ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Եվս մեկ լրագրող էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով է պատգամավոր ընտրվել՝ Արման Բաբաջանյանը: 

Նոր Ազգային ժողովում ունենք նաև մարզիկ` Արսեն Ջուլֆալակյանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթի հաղթող, Օլիմպիադայի արծաթե մեդալակիր և Աշխարհի չեմպիոն:

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր է ընտրվել նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Խաչատուրյանը, որն ավելի հայտնի է Թուխիկյան ազգանունով:

 

Պատգամավորական մանդատ կստանա նաև Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալԱրմեն Խաչատրյանը: 

Փաստաբանական գործունեությամբ դժվար թե շարունակի  զբաղվել Նիկոլայ Բաղդասարյանը, որը հիշեցնենք՝  դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպանն էր:

Հրաչյա Հակոբյանն էլ, օրինակ՝  դերասան է. աշխատել է Երևանի կամերային թատրոնում ու նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն է եղել:

Դերասանի մասնագիտություն ունի նաև Ալեն Սիմոնյանը. խաղացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում, դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն, բազմաթիվ երաժշտական նախագծերի պրոդյսւսեր է եղել, շոու բիզնեսում և հեռուստատեսությունում աշխատելու հարուստ փորձ ունի: Նաև իրավաբան է: Բացի այդ՝ Araratnews.am  և «Արարատ» ամսագրի հիմնադիրն է:

 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ցուցակով պատգամավոր է  ընտրվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Նա Կոտայքի մարզում ամենաշատ քվեներն է ստացել՝ 7472  ձայն: Էդուարդ Բաբայանը նույնպես մարզիկ է:
 

7-րդ գումարման Ազգային ժողովում կա նաև գինեգործ՝ Սեդրակ Թևոնյանը: Նա ևս «Ելք» դաշինքի ցուցակով է ընտրվել:

Նորընտիր խորհրդարանում կրկին կտեսնենք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին:

 

Իսկ ազգային փոքրամասնություննրի ներկայացուցիչները կիսով չափ փոխվել են: Եզդիական համայնքը կներկայացնի նորընտիր պատգամավոր Ռուստամ Բակոյանը,

 իսկ ռուսական համայնքը՝ Ալեքսեյ Սանդիկովը:

Արսեն Միխայլովը՝ ասորիների համայնքի ներկայացուցիչը, պատգամավոր է դեռ 6-րդ գումարման Ազգային ժողովից:

 
 

Նույնը նաև քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

 
Ի դեպ, հունվարի 14-ի առաջին նիստն այս անգամ ևս, ինչպես նախորդ գումարման Ազգային ժողովում, կբացի հենց Կնյազ Հասանովը՝ որպես ամենատարեց պատգամավոր:

shantnews.am

 

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23