Մահացել է Կոլյա Խաչատրյանը՝ Կապանի շրջանի գյուղատնտեսության երախտավորներից մեկը

11.09.2023 12:46
6060

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց Կոլյա Գրիշայի Խաչատրյանը (Նիկոլայ Գրիգորիի Խաչատրյան): Ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 24-ին, Ղափանի շրջանի Տորթնի գյուղում (ներկայումս՝ Անտառաշատ):

Սկզբնական կրթություն ստացել է հայրենի Տորթնի գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև ավարտել  Շրվենանցի միջնակարգ դպրոցը, որից հետո Անտառաշատի կոլտնտեսությունում աշխատել է բանվոր:

1959 թ. ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, ստացել զոոտեխնիկի որակավորում:

1959-1961 թթ. Ղափանի գյուղվարչությունում աշխատել է ավագ զոոտեխնիկ, 1961-1964 թթ.՝ Ղափանի շրջանի նոր կազմավորված Լեռնաձորի սովխոզում՝  գլխավոր զոոտեխնիկ:

1964-1971 թթ. Ղափանի կոլխոզային-սովխոզային արտադրական վարչության գլխավոր զոոտեխնիկն ու միաժամանակ վարչության պետի տեղակալն էր:

1971-1979, 1985-1990 թթ. և 1991 թ. փետրվար-սեպտեմբերին՝ երեք անգամ, աշխատել է Ղափանի շրջանի Նորաշենիկի սովխոզի դիրեկտոր:

1979-1980 թթ. եղել է Ղափանի կաթի գործարանի դիրեկտորը:

1980-1983 թթ. աշխատել է Հայկոոպի համակարգում, եղել է Ղափանի շրջանային սպառկոոպընկերության վարչության նախագահը:

1983-1985 թթ. Ղափանի շրջանի Տանձավերի սովխոզի դիրեկտորն էր:

1990-1991 թթ. Կապանի արտադրաագրարային միավորման նախագահն էր (գյուղվարչության պետ), համատեղությամբ աշխատել է ժողովրդական պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

Աշխատել է նաև «Անտառաշատ» գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ղեկավար, Կապանի անտառտնտեսության Նորաշենիկի անտառպետության անտառապետ, Կապանի կոմունալ տնտեսության արտադրական վարչությունում՝ բաժնի վարիչ:

1991 թ. մայիս-հունիս ամիսներին ՀՀ ժողովրդական պատգամավորների Կապանի շրջանի Անտառաշատի նոր՝ տարանջատման կարգով կազմավորված գյուղական խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատարն էր՝ մինչև Անտառաշատի գյուղական խորհրդի ձևավորումը:

Մասնակցել է Խորհրդային Միության զինված ուժերում սահմանված կարգով անցկացվող ռազմական հավաքներին, ստացել  կապիտանի կոչում:

Երկար տարիներ եղել է Ղափանի շրջանային սովետի պատգամավոր: ՀՀ ժողովրդական պատգամավորների 1-ին գումարման Կապանի շրջանային խորհրդի պատգամավոր էր, միաժամանակ՝ Կապանի շրջանի Անտառաշատի գյուղական խորհրդի պատգամավոր: Եղել է նաև նախկին Անտառաշատ գյուղական համայնքի ավագանու կազմում:

1964-1998 թթ. եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերում, 1975-1990 թթ. ՀԿԿ Ղափանի շրջկոմի անդամ էր, 1991 թ.՝ շրջկոմի բյուրոյի անդամ: 1998 թ. Կարեն Դեմիրճյանի հիմնադրած Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ էր:

Աշխատանքային գործունեության ընթացքում մի շարք անգամ արժանացել է պետական պարգևների: Պարգևատրվել է Խորհրդային Միության «Պատվո նշան» շքանշանով: Անտառաշատ գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում ունեցած զգալի ավանդի համար արժանացել է  Անտառաշատ համայնքի պատվավոր անդամի կոչման:

Ամուսնացած էր, ունի չորս զավակ:

 Կոլյա Խաչատրյանը Սյունիքում ճանաչված և հարգված անձնավորություն էր: Նրա հիշատակն անմար կմնա ճանաչողների սրտերում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10