Մաքսիմ Հակոբյան. իսկական ավագ էր ու տեր…

09.12.2019 10:17
2592

Մեկ տարի առաջ՝ 2018-ի դեկտեմբերի 9-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Մաքսիմ Հակոբյանը:

Նրա մահն իր մերձավորների, բարեկամների կորուստը չէր սոսկ, այլ ամբողջ Սյունիքի կորուստը:

Անցած մեկ տարին վերստին ցույց տվեց, որ նա իր ստեղծարար, բարձր ու շիտակ կերպարով, ազնվական էությամբ, հանդուրժող, ներող, սիրող, դաստիարակող պահվածքով մեր հիշողության մեջ է եւ մնալու է այդպես:

Մնալու է նաեւ որպես խորհրդանիշ՝ պետական մտածելակերպ կրողի, համերաշխության, հայրենասիրության, բարեգործության, բարի կամեցողության…

Մաքսիմ Հակոբյանի ակտիվ գործունեությունը 2014-ին կասեցնելուց հետո նորովի ակնհայտ դարձավ, որ սյունիքյան մեր երթում ինքը, պատմական այս փուլում, այլընտրանք չունի:

Նաեւ այսօր ինքն այլընտրանք չունի:

Ու ակտիվ գործունեությունից նրան հեռացնողները, ինչպես ժամանակը ցույց տվեց, Սյունիքը թուլացնելու, մեր երթն անվստահության ու տագնապի ալեկոծումին հանձնելու ստույգ նպատակ էին հետապնդում: Եվ դա նրանց հաջողվեց...

Հիշողությունը՝ հիշողություն, բայց նրա մեծ բացակայությունից պետք է ոչ թե ընկճվել ու անվերջ ցավ ապրել, այլ ավելի առարկայորեն նվիրվել հրաշալի մեր երկրամասին, ինչպես ինքը կկամենար, ինչպես ինքը կաներ, ինչպես ինքն էր հորդորում…

Եվ Սյունիքի տրորված ու տրորվող արժանապատվության վերականգնման ճանապարհին, որքան էլ դժվար լինի, ինքներս պետք է ապավինենք մեզ՝ լինելով երկրամասի ե՛ւ մշակը, ե՛ւ տերը:

Եվ ուրեմն՝ նրա հեռանալուց մեկ տարի հետո մեր խոսքը դարձյալ պարուրում ենք օրհնանքով ու փառաբանությամբ, շաղախում մեռոնաջրով։

Ու այդպես էլ լինելու է հար...

Հարգանք նրա հիշատակին:

Փա՜ռք նրան ծնող Սյունյաց աշխարհին եւ բոլոր նրանց, ովքեր կլինեն նրա ու մարդու այդ տեսակի անվերջության երաշխավորները…

Հ.Գ.

Անկախության շրջանի ամենամեծ սյունեցիներից մեկի՝ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի հիշատակը պատշաճորեն հավերժացնելու խնդիր ունենք այսօր. մահվան տարելիցից հետո բարոյական եւ մարդկային կլիներ` մտածել այդ մասին:

 

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40