Մաքսիմ Հակոբյանի հիշատակի օրն է

09.12.2024 10:19
1587

Վեց տարի առաջ՝ 2018 թ. դեկտեմբերի 9-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր ժամանակի նշանավոր սյունեցիներից մեկը՝ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը։

Ու դեկտեմբերի 9-ը, դրանից հետո, բազմաթիվ սյունեցիների կողմից ընկալվեց և ընկալվում է իբրև Մաքսիմ Հակոբյանի հիշատակի օր։

Եվ ուրեմն այսօր վերստին հիշում ենք նրան։

Այսօր կրկին խոնարհվում ենք նրա հիշատակի առջև։

Տարիներն անցնում են, և ավելի է հստակեցվում–սրբագրվում հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է Մաքսիմ Հակոբյանը մնայուն տեղ զբաղեցնում սյունեցիներից շատերիս հիշողության մեջ։

Պատասխանն այսպես համառոտագրենք՝ Սյունյաց աշխարհին նվիրվածությունը նրա համար դավանանք էր, ապրելու կերպ։

Գումարած մարդկային մեծ առաքինությունը՝ ամբողջապես ձերբազատված չկամությունից, վրեժխնդրությունից, ատելությունից և մանրախնդրությունից։

Անցած վեց տարիներին հետադարձ հայացք ձգելով՝ տպավորություն ենք ստանում ակամա՝ նա այն կոճղին է նման, որ տարիներով և դանդաղորեն մարմրում է՝ իր մեջ պահելով կրակը, մարդկանց ջերմացնող մոխիրը...

Մաքսիմ Հակոբյանին և մեր մյուս արժանավոր նախնիներին հիշելով՝ ներկայի ու անցյալի միջև կամուրջ գցելու խնդիր չենք դնում, չնայած կարելի է և այդպես մտածել։

Նրան կամ մեր մյուս արժանավոր նախնիներին հիշելով՝ փորձում ենք նրանց մարդկային ու քաղաքացիական որակներով վարակել մեր ներկա ընթացքի մասնակիցներին, ինչի կարիքն իսկապես ունենք։

Այնպես որ՝ շարունակելու ենք ներբողել Մաքսիմ Հակոբյանին և Սյունյաց աշխարհի մյուս նվիրյալներին՝ ակնկալելով, որ մարդու այդ տեսակն այսուհետ նույնպես ընդօրինակելի է լինելու մեզ համար։

Հին իմաստուններն էին ասում՝ եթե մարդ հիշողության մեջ է, ուրեմն հետք է թողել, ուրեմն ողջ է, ուրեմն ճիշտ է ապրել։

Մաքսիմ Հակոբյանի կերպարը լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։

Ուստի և՝ հիշատակն արդարոյն օրհնությամբ եղիցի։

***

Նոյեմբերի 28-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Վերին Հանդի գերեզմանատանն էր, որ ներկայումս Քաջարան քաղաքի հանգստարանն է։

Այցելեցինք Մաքսիմ Հակոբյանի ու մեծահարգ տիկին Լաուրայի շիրմաքարերին և երախտագիտության խոր զգացումով հարգանքի տուրք մատուցեցինք նրանց հիշատակին։

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40