Մարատ Խաչատրյան․ ապրել Սյունիքում՝ նշանակում է լինել Նժդեհի հետեւորդը

22.02.2021 15:50
7623

Մարատ Վլադիկի Խաչատրյան ծնվել է 1979թ դեկտեմբերի 9-ին Քաջարան քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2014-2018 թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանում՝  ստացել ճարտարապետ-էներգետիկի մասնագիտություն։ Ամուսնացած էր՝ ուներ երկու երեխա։

 Մարատը զորացրվելուց հետո աշխատել է «ԶՊՄԿ» փակ բաժնետիիրական ընկերությունում գործընկերները նրա մասին խոսում են անսահման ափսոսանքով, պատմում, որ չափազանց պատասխանատու եւ բանիմաց մասնագետ էր իրենց հերոսացած ընկերը։

 Գեղեցիկ ու երջանիկ էր ընտանեկան կյանքը սիրող, հոգատար հայր ու ամուսին էր,  կինը տիտղոս է համարում Մարատի նման հերոսի կին լինելը, երեխաները փոքր են՝ հավատում են հայրիկի վերադառնալու հրաշքին, հավատում են ու կարոտով սպասում․․․

 Մարատը սիրում էր հայրենիքը որդիական հպարտությամբ եւ հայրական հոգատարությամբ, համոզված էր, որ սյունեցի լինելը պատիվ է, պարտք՝ Նժդեհի առաջ պաշտում էր Նժդեհին, անգիր մեջբերումներ անում նրա խոսքերից։

 2016թ ապրիլի 2-ին Ադրբեջանը փորձեց ներխուժել Արցախ Մարատը, ով բանակում տանկիստ էր եղել, առանց հապաղելու, մեկնեց մարտադաշտ, վերադարձավ հաղթանակած ու լեյտենանտի ուսադիրներով։

 2020թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց պահեստազորի սպան կամավոր ներկայացավ. վտանգված էին Արցախը, Սյունիքը, հայի հողն ու արյունը։ Նրան վստահվեց 25 ժամկետային զինծառայողից կազմված տանկիստների դասակ։ Փառահեղ էր տանկիստների ընթացքն ու գործը Ջրականում՝ թիրախները վերացվում էին անհապաղ, մեր տանկիստները փայլում էին, փայլում էին նաեւ դասակի հրամանատար Մարատ Խաչատրյանի աչքերն իր «առյուծների» անթերի  մարտից։

 Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին թշնամական անօդաչուներն աշխատում էին անդադար, նրանց առաջնային թիրախներից մեկը Մարատի դասակն էր։

Հոկտեմբերի 5-ին Մարատը վիրավորվում է՝ վնասվել էր աորտալ երակը: Վիրավոր սպան մահից 15 րոպե առաջ զանգահարում է կնոջը՝ «Հիշի՛ր, որ քեզ շատ եմ սիրում, քեզ լավ պահիր, երեխեքիս լավ պահիր․․․»։

 Րոպեներ անց զոհվում է քաջ հայորդին՝ վստահ, որ չենք պարտվելու, որ հայի կամքը կերերա, բայց չի կոտրվի: Զոհվում է հաղթած, քանզի այլ կենսաձեւ չէր ճանաչում․․․

 

 

Տիգրանուհի Բադալյան

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026 11:11

Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան

01.06.2026 11:06

Սրա՞նք պիտի վերարտադրվեն հունիսի 7-ին․ Ծավի և Վերին Խոտանանի դպրոցների ոդիսականը

01.06.2026 10:56

Մենք պետք է արտաքին քաղաքականության մեջ առաջին տեղում դնենք Հայաստանի շահը. Արման Թաթոյան

31.05.2026 22:52

Սրանց վռնդելը քիչ է, ժողովրդի համբերությունը լցվել է․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Ազատության հրապարակից

31.05.2026 22:46