Մարզկենտրոնի դեղատներում դիմակներ չես գտնի, իսկ ախտահանիչ միջոցները սակավ են

03.03.2020 15:23
1271

Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվելու դեպք գրանցվելուց հետո առաջին պլան է մղվում անհատական պաշտպանիչ միջոցների (դիմակներ) եւ ախտահանիչների կիրառումը։ Իսկ դրանցով ապահովվա՞ծ են մարզկենտրոնի դեղատները։ Հարցի պատասխանը պիտի տար շրջայցը, որ կատարեցինք մարտի 2-ին։ Առաջին իսկ դեղատունը, որտեղ եղանք, աշխատակցուհին դիմակով էր սպասարկում հաճախորդներին, բայց ահա վաճառքում դրանցից չկար։ Ավելի ստույգ` վաճառքում դիմակ եղել էր մեկ ամիս առաջ։ Տեղեկացանք, որ դիմակը չինական եւ ռուսական արտադրության են, եւ եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսով վարակվածներն ինչ թիվ են կազմում առաջին երկրում եւ ինչ ընդգրկվածություն ունի վարակի տարածվածությունը, մնում է հույսներս կտրել, թե Չինաստանից դիմակ կհասնի Կապան։

Շահումյան փողոցի 14 շենքում տեղակայված դեղատան աշխատակից Ֆիրդուս Վարդանյանը հայտնեց, որ վաճառքում դիմակներ մեկ ամիս առաջ են եղել, գինը` 50 դրամ, հայտնի չէր, թե երբ պիտի ստանան։

Արամ Մանուկյան -1 հասցեում գտնվող դեղատան պատասխանատու Կարինե Սիմոնյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ դիմակները մեծ պահանջարկ ունեն, բայց չեն կարողանում գոհացնել հաճախորդին, որովհետեւ դրանցից վաճառքում չկան, իսկ ախտահանիչ միջոցներից միայն մանրէազերծ տամպոններ ունեն։ Բարեբախտաբար այս դեղատան վաճառքում կար «Պարացետամոլ» դեղատեսակը (ջերմություն իջեցնող), ինչը չկար մեր եղած մյուս դեղատներում։

«Պրեստիժ» սուպերմարկետում տեղակայված դեղատան աշխատակցուհին դիմակով էր սպասարկում գնորդներին, իսկ ահա չմտաբերեց, թե երբ է վերջին անգամ դիմակ եղել վաճառքում, այստեղ եւս ախտահանիչ նյութերից գնորդին կարող էին միայն սպիրտային տամպոններ առաջարկել։ Նրա փոխանցմամբ` «Պարացետամոլ» դեղատեսակը նոր էր սպառվել։

Միայն Գարեգին Նժդեհի 20 շենքում գտնվող դեղատան աշխատակցուհին` Լիլիթ Թադեւոսյանը հայտնեց, որ դիմակները նախորդ օրն են սպառվել, որ վաճառվում էր 250 դրամով, այստեղ եւս վաճառքում «Պարացետամոլ» դեղատեսակը բացակայում էր։

Եղանք մարզկենտրոնի այլ դեղատներում եւս, որոնցում մի քիչ ավել կամ պակաս (խոսքն ախտահանիչ նյութերի մասին է) պատկերը նույնն էր…

 

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40