Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026-ից կփոխանցվեն ԿԳՄՍՆ-ին, Երևանի դպրոցները՝ 2027 թվականից

10.09.2025 18:59
989

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օրենսդրական փաթեթը կարևորել է հանրակրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանման և դրանց կիրառման համատեքստում։ Մասնավորապես՝ նախատեսվում է դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։

«Դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացվի ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ վարչատնտեսական գործառույթների առումով կշարունակենք համագործակցել մարզպետերի աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ 1400 դպրոցից նախարարության ենթակայությամբ ներկայում է գործում շուրջ 130-ը:

Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։

ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ ներկայում քաղաքականության միասնական իրականացման տեսանկյունից առաջ են գալիս մի շարք խնդիրներ. միասնական լիազոր մարմնի առկայությունը հնարավորություն կտա, որպեսզի առաջացող անհարթությունները և հարցերն ավելի սակավաթիվ լինեն։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ոչ թե գործառույթների մեխանիկական փոխանցում ԿԳՄՍ նախարարությանը, այլ ամբողջական համակարգային բարեփոխում:

«Նախատեսում ենք, որ համակարգման գործառույթների մի զգալի մասը հնարավոր կլինի թվայնացնել, որը թույլ կտա շատ ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնել ոլորտի վարչարարությունը։ Այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքները սկսված են: Մասնավորապես՝ դպրոցների ֆինանսավորման, ավարտական փաստաթղթերի տրամադրման, էլեկտրոնային մատյանների, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և մի շարք այլ ուղղություններով թվայնացումն ապահովված է: Ամբողջացնելով այս գործընթացը՝ մենք կկարողանանք էական բարելավումներ արձանագրել, որոնք նաև կմեծացնեն ոլորտի հաշվետվողականությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ որոշակի հարցեր կլուծվեն համայնքային մակարդակում, իսկ այն խնդիրները, որոնք ունեն համակարգման և կենտրոնացման կարիք, կստանան միասնական լուծում՝ զերծ մնալով տարընթերցումներից։
Նշենք, «Կրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ միավորվել են հավաստագրման մոտեցումները։ Նախատեսվում է ենթաօրենսդրական ակտ, որը հնարավորություն կտա մեկ հավաստագրման գործընթաց անցնելով՝ մասնակցել նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենի մրցույթներին։ Բացի այդ՝ նվազեցվել են հավաստագրման դիմելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջները։

Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնագիտական ուսուցման հնարավորություններին, դասագրքերին և այլն: Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Առաջարկվող փաթեթով փոփոխություններ են նախատեսվում նաև «Հանրակրթության մասին», «Տարածքային կառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08